1992թ. Ռիո-դե-Ժանեյրոում կայացած համաշխարհային գագաթնաժողովի մասնակից երկրների առաջնորդները համաձայնության եկան “կայուն զարգացման” համընդգրկուն ռազմավարության վերաբերյալ, համաձայն որի անհրաժեշտ է հոգալ առկա կարիքները, միևնույն ժամանակ ապագա սերնդներին թողնելով առողջ և կենսունակ աշխարհ: Ռիոյում ընդունված սկզբունքային համաձայնագրերից է կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան:
Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան կայուն զարգացման սկզբունքներին հետևելու կարևորության ճանաչումն է միջազգային հանրության կողմից: Կոնվենցիայի գլխավոր նպատակն է կենսաբազմազանության պահպանումը, կենսաբազմազանության բաղադրիչների կայուն օգտագործումը, գենետիկ ռեսուրսների համատեղ օգտագործումը, ներառյալ գենետիկ ռեսուրսների և տեխնոլոգիաների ազատ մատչելիությունը, անհրաժեշտ միջոցների տրամադրումը:
Ստորագրվել է 1992թ.-ին:
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 1993թ. մարտի 31-ին: