Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հայտարարում է «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում թափուր հաստիքների համալրում։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գրասենյակի և WWF Հայաստանի մասնակցությամբ իրականացվող ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից։ Ծրագրի տևողությունը 5 տարի է՝ ընդգրկելով 2024-2028 թվականները։
Ծրագրի շրջանակներում առկա թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ ստորև՝
1․ Ծրագրի ղեկավար,
2․ Առաջին բաղադրիչի առաջադրանքի ղեկավար,
3․ Երրորդ բաղադրիչի առաջադրանքի ղեկավար,
4․ Ծրագրի ֆինանսական և վարչական օգնական,
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) գրավոր դիմում (տրվում է լիազոր մարմնի հիմնարկի տնօրենի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմող քաղաքացին),
2) ինքնակենսագրություն,
3) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքի և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները/դիպլոմի պատճեն/,
4) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
5) հայտարարություն այն մասին, որ ինքը չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է,
6) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք,
7) մեկ լուսանկար՝ 3×4 սմ չափսի,
8) անձնագրի, սոց.քարտի կամ նույնականացման քարտի պատճենները,
9) 2 բնութագիր (երաշխավորագիր ) առկայության դեպքում,
10) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճեն կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:
Հայտերը և ուղեկցող փաստաթղթերի ցանկը հարկավոր է ներկայացնել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ (գործունեության փաստացի հասցե՝ ք․ Երևան, Տիգրան Մեծ 65Ա) մինչ ս․թ․ դեկտեմբերի 21-ը։