RESILAND. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ

Ծրագրի անվանումը` RESILAND. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ
Ծրագրի բյուջեն` 55.000 ԱՄՆ դոլար
Ֆինանսավորման աղբյուրը` Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ (ԳէՀ) և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալություն (Sida)

Դրամաշնորհային ծրագրի նկարագրությունը և նպատակները․

Ծրագրի մշակման դրամաշնորհի նպատակն է մշակել «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագիրը: Ծրագրի գործողությունները կօգնեն պատրաստել բնապահպանական, սոցիալական և ֆիդուցիար հիմնական փաստաթղթեր, իրականացնել խորհրդատվություններ շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաև կատարել որոշ տեխնիկական ուսումնասիրություններ` ծրագրի նախապատրաստման համար, և ներառելու են հետևյալը.

  • Ֆիդուցիար փաստաթղթեր. միջոցառումը վերաբերելու է խորհրդատվական ծառայություններին` ծրագրի գնումների ռազմավարության (ԾԳՌ), գնումների պլանի (ԳՊ) և ծրագրի գործառնական ձեռնարկի (ԾԳՁ) նախապատրաստման ու աուդիտորական կազմակերպության ծառայություններին:
  • Բնապահպանական և սոցիալական գնահատականներ. Միջոցառման շրջանակներում ֆինանսավորվելու են խորհրդատվական ծառայությունները` Ծրագրի բնապահպանական և սոցիալական (ԲևՍ) ռիսկերի կառավարման գործիքակազմի/փաստաթղթերի և պլանների, ԾԳՁ-ում բնապահպանական և սոցիալական տարրերի նախապատրաստման ու խորհրդատվության մասով: ԲևՍ փաստաթղթերի նախապատրաստումը ենթադրում է` (i) բնապահպանական և սոցիալական հանձնառության պլանի (ԲՍՀՊ), (ii) շահագրգիռ կողմերի ներգրավման պլանի (ՇԿՆՊ), (iii) Աշխատուժի կառավարման ընթացակարգերի (ԱԿԸ), (iv) բնապահպանական և սոցիալական կառավարման պլանների (ԲՍԿՊ-ներ) մշակում, այդ թվում` ուղղորդում փակված հանքավայրերի տեղամասերի ուսումնասիրության և ԲևՍ սքրինինգի ընթացակարգերի շուրջ, որոնք վերաբերելու են ծրագրի իրականացման ընթացքում սահմանման ու նախագծման ենթակա գործողություններին:
  • Կարիքների գնահատում. միջոցառումը վերաբերելու է խորհրդատվական ծառայություններին` ծրագրի նախագծման ու գործողությունների, ընդհանուր աշխատանքային ծրագրի և նպատակային գործողությունների նախանշման մոտեցումների ու առկա ռեսուրսների տեղաբաշխման որոշման նպատակով կարիքների գնահատում իրականացնելու մասով:
  • Փակված հանքերի աղբավայրերից գրունտի լաբորատոր վերլուծություն / թեստեր. միջոցառումը ֆինանսավորվելու է Սյունիքի (Բաշքենդ) և Լոռու (Տանձուտ) մարզերում լքված հանքերի աղբավայրերի լաբորատոր թեստերի ծախսը։

Ծրագրային փաստաթղթեր․

  1. Բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլան (ԲՍՀՊ)