Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատարի աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանն աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։

Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ևԱրմսվիսբանկի կողմից իրականացվող «Պատրասվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում տնօրենի պաշտոնակատարը հունիսի 22-ին շրջակա միջավայրի նախարարության պատվիրակության կազմում ճանաչողական այցով եղել է Գերմանական զարգացման բանկում (KfW Development Bank)։
«Պատրասվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում կանաչ ֆինանսավորման խթանմանը և առավել նպաստավոր միջավայրի ձևավորմանը։