Կայացավ “Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում` մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով” դրամաշնորհային ծրագրի մեկնարկային աշխատաժողովը

2022 թվականի ապրիլի 4-ին մեկնարկեց “Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում` մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով” դրամաշնորհային ծրագրի երկօրյա մեկնարկային աշխատաժողովը։

Ութամյա ծրագիրը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից` ՀՀ կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի, Բոլզանոյի ինքնավար մարզի և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաֆինանսավորմամբ։
“Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկը ծրագրի բաղադրիչներով սահմանված մի շարք միջոցառումների իրականացման պատասխանատուն է։
Մեկնարկային աշխատաժողովին մասնակցեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը, Արամ Մեյմարյանը, “Հայանտառ” ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Կիրակոսյանը, ԲԾԻԳ ՊՀ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը, տնօրենի տեղակալի պաշտոնակատար Արմեն Խոջոյանը, ծրագրերի իրականացման և մոնիթորինգի և դոնորների հետ համագործակցության բաժինների պետերը և աշխատակիցներ, ՊԳԿ, ԱԶԳ, ԲՀՀ Հայաստանի, Բոլզանոյի ինքնավար մարզի ներկայացուցիչներ, նախարարությունների, մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի, բուհերի, հետազոտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հրավիրյալ անձինք։
Մեկնարկային աշխատաժողովին հիմնական նպատակներն են`
‌ներկայացնել ծրագրի մանրամասները, ինչպես նաև իրականացման առաջին տարվա աշխատանքային պլանը,
‌ծրագրի իրականացման եղանակներն ու ժամանակացույցը ճշգրտելու համար ձեռք բերել շահագրգիռ կողմերի կարծիքը և համաձայնությունը։
Հատուկ նպատակները հետևյալն են.
  • ‌շահագրգիռ կողմերին տեղեկացնել ծրագրի նպատակների, գործունեության արդյունքների և ակնկալվող ազդեցությունների մասին,
  • ‌շահագրգիռ կողմերին և աշխատանքային գործընկերներին տեղեկացնել բնապահպանական և սոցիալական երաշխիքների, գենդերային գործողությունների պլանների, հաշվետվությունների, ֆինանսավորման պահանջների և այլնի առումով` ԿԿՀ պահանջների մասին,
  • ‌դիտարկել և ներկայացնել տարեկան աշխատանքային պլանները և գնումների ծրագրերը, ՄԳ համակարգը, ելակետային տվյալները և իրականացման մեխանիզմները,
  • ‌քննարկել և ծրագրերի գործընկերների, կատարող կազմակերպությունների և ծրագրի շահագրգիռ կողմերի հետ համաձայնության գալ Ծրագրի իրականացման ձեռնարկի փաստաթղթի վերաբերյալ։

Օր 1

Օր 2