Կենսաանվտանգության տեղեկատվական հարթակի թեմայով 2-րդ ազգային սեմինար Հայաստանի Հանրապետությունում

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կայուն կարողությունների զարգացում՝ Կենսաանվտանգության  տեղեկատվական հարթակից արդյունավետ օգտվելու համար» Բնապահպանական ԾԻԳ-ի կողմից իրականացվող երրորդ ազգային ծրագրի շրջանակներում սույն թվականի մարտի 16-17-ին Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ Կենսաանվտանգության տեղեկատվական հարթակի թեմայով 2-րդ ազգային սեմինարը։

Երրորդ ազզգային ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժամանակակից կենսատեխնոլոգիայի արդյունքում ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների անվտանգ շրջանառության ապահովման, փոխադրման և օգտագործման կարողությունների հզորացման ապահաովման հարցում։ Այս առումով և համաձայն Կենսանվտանգության Կարթագենյան արձանագրության Հոդվածի 20-ի պատշաճ ազգային տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի միջոցով Կենսանվտանգության տեղեկատվական համակարգի ստեղծումն առաջնային խնդիր է:

Ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքներն են՝

  • հասանելի դարձնել պարտադիր ազգային տեղեկատվությունը Կենսանվտանգության տեղեկատվական համակարգում՝ ի աջակցություն Կենսանվտանգության Կարթագենյան արձանագրության իրականացման,
  • ապահովել որոշում կայացնողների և շահագրգիռ կողմերի տեղեկացվածությունը Կենսանվտանգության տեղեկատվական համակարգի մասին և այն օգտագործելու կարողությունը գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծման կամ շահագործման վերաբերյալ հիմնավորված որոշումներ կայացնելու համար,
  • բարձրացնել Կենսանվտանգության տեղեկատվական համակարգի տեխնիկական ասպեկտներում ազգային մակարդակով իրազեկվածությունը, աջակցել միջբուհական կոորդինացմանը և ինստիտուցիոնալ փորձի հարստացմանը որոշում կայացնողների, գիտական շրջանակների, հետազոտական հաստատությունների և առանցքային շահագրգիռ կողմերի համար,
  • ստեղծել ազգային ներուժ Կենսանվտանգության տեղեկատվական համակարգի ուսուցանող միջոցառումների կամ դասընթացների պահպանման համար և
  • նվազեցնել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կենսաբազմազանության համատեքստում ստեղծվող ռիսկերը ազգային մակարդակով բարելավված տեղեկատվական համակարգի շնորհիվ։

Սեմինարը վարեցին ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Կենսաանվտանգության  3-րդ ազգային ծրագրի տարածաշրջանային խորհրդատուներ Ալեքսեյ Տարասևը և Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Գենետիկայի և բջջաբանության համալսարանի Կենսաանվտանգության ինստիտուտի ազգային համակարգող կենտրոնի ղեկավար Գալինա Մոզգովան։

Սեմինարի նպատակն է ապահովել կարողությունների ամրապնդման միջոցառումների անցկացումը՝ թիրախավորելով շահակիցների կողմից Կենսաանվտանգության տեղեկատվական հարթակի օգտագործումը և զարգացումը, ինչպես նաև Հարթակում տեղեղկատվության տեղադրման գործընթացը։

Սեմինարին մասնակցեցին շրջակա միջավայրի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, կրթական հաստատությունների, գիտահետազոտական կենտրոնների, լաբարատորիաների, հասարակական կազմակերպությունների,  մթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ։

Օր 1

Օր 2