Շաղափ և Լանջանիստ վարչական շրջանների գյուղացիական տնտեսությունների տնամերձ և սեփականաշնորհված տարածքներում նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.
1.Շաղափ վարչական շրջանում՝
- Պտղատու ինտենսիվ այգու հիմնում (նախապայմանները՝ կաթիլային ոռոգում անցկացնելու հնարավորություն և ոչ պակաս 4000 քմ. հողատարածք) – 3,2 հա:
- Չտաքացվող ջերմատան կառուցում՝ 150 քմ. – 2 հատ:
- Դեղաբույսերի աճեցում – մինչև 650 քմ.:
- Արևային չորանոցի կառուցում՝ 18 մ/ք օգտակար մակերեսով – 2 հատ:
2.Լանջանիստ վարչական շրջանում՝
- Արևային չորանոցի կառուցում՝ 18 մ/ք օգտակար մակերեսով:
- Դեղաբույսերի աճեցում – մինչև՝ 650քմ.:
- Կորնգանի աճեցում՝ 10 հա:
Կարող են դիմել այն անձիք, որոնք նշված վարչական շրջաններում ունեն սեփականաշնորհված հողատարածք կամ տնամերձ:
Դիմումները կարող են գրվել ազատ ոճով և թղթային տարբերակը ներկայացնել Շաղափ և Լանջանիստ վարչական շրջանների գյուղապետարաններ կամ ուղարկել info@cep.am էլեկտրոնային հասցեին:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը ՝ 17 մարտի 2022թ.:
Հաղթողները որոշվելու են վիճակահանությամբ, որը կկայանա մարտի 18-ին ժամը 14։00-ին Շաղափ վարչական շրջանի դահլիճում:
Դիմումատուների մասնակցությունը վիճակահանությանը պարտադիր է, և խնդրվում է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: