Հունվարի 27-ին Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի Ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Աջամօղլյանը և Դոնորների հետ համագործակցության բաժնի առաջին կարգի մասնագետ Միլենա Քիրամիջյանը մասնակցեցին «Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ» ծրագրի շրջանակում կայացած «Ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշտվետվություններին ներկայացվող պահանջները՝ որպես Փարիզյան համաձայնագրի թափանցիկության ընդլայնված շրջանակի ներքո երկամյա թափանցիկության զեկույցի մաս» խորագրով աշխատաժողովին։
Միջոցառմանը ներկա էին պետական գերատեսչությունների, գիտահետազոտական և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ և վիճակագիրներ: Մասնակիցներն անդրադարձան ինչպես ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվությունների մշակման պահանջներին, անպես էլ ՀՀ «Էներգետիկա» սեկտորի ջերմոցային գազերի արտանետումների գնահատման առանձնահատկություններին:
Զեկույցներով հանդես եկան ՄԱԶԾ «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց» ծրագրի առաջադրանքի ղեկավար Մարինա Սարգսյանը (ՄԱԶԾ «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց») և ՄԱԶԾ Էներգետիկայի և էներգաարդյունավետության ավագ փորձագետ Տիգրան Սեկոյանը («Էներգետիկա» սեկտորի ջերմոցային գազերի արտանետումների գնահատում):