Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» («ԲԾԻԳ» ՊՀ) պետական հիմնարկը (այսուհետ՝ Գործատու) հայտարարում է «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ծրագրի ղեկավարի ընտրության մրցույթ:
Ծրագրի տևողությունը 3 տարի է: Ընտրված աշխատակիցը կանցնի երկամսյա փորձաշրջան, որից հետո նրա հետ կկնքվի եռամսյա պայմանագիր՝ աշխատանքի արդյունավետության ցուցանիշների հիման վրա վերակնքելու պայմանով:Վայրը՝ Երևան, Հայաստան
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ, 09:00-18:00
Ծրագրի ղեկավարը՝
— Հաշվետու է Ծրագրի Ազգային ղեկավարին, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) համակարգողին, ինչպես նաև գործատուին;
— Պետք է ներկայացնի Ծրագրի շրջանակներում իրենից ակնկալվող արդյունքներին հասնելու ճանապարհային քարտեզը;
— Գործատուի պահանջով յուրաքանչյուր աշխատանքային օրվա և շաբաթվա ավարտին պետք է ներկայացնի հաշվետվություններ՝ կատարված աշխատանքի և ստացված արդյունքների վերաբերյալ;
— Գործատուի պահանջով պետք է ներկայանա աշխատանքի սեփական համակարգչով;
— Գործատուի պահանջով պետք է ներկայացնի մեկ երաշխավոր՝ գույքային պատասխանատվության վերաբերյալ:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
— Ապահովել ծրագրի պատշաճ իրականացումը համաձայն ծրագրային փաստաթղթի;
— Ապահովել ստացված արդյունքների համապատասխանությունը որակի պահանջվող չափանիշներին՝ հաստատված ժամկետով և բյուջեով;
— Ապահովել կանոնավոր հաղորդակցություն համապատասխան պետական գերատեսչությունների, համաֆինանսավորող գործընկերների, Ծրագրի միջգերատեսչական կառավարման խորհրդի անդամների, տեխնիկական աշխատանքային խմբերի անդամների և բոլոր այլ հիմնական շահագրգիռ կողմերի հետ;
— Կազմակերպել մեկնարկային սեմինարի աշխատանքները, Ծրագրի միջգերատեսչական կառավարման խորհրդի հանդիպումները և ծրագրով նախատեսված այլ հանդիպումներ;
— Ապահովել կառավարման խորհրդին ներկայացվող հաշվետվությունների ժամանակին և պատշաճ տրամադրումը;
— Ժամանակին ներկայացնել հաշվետվություններ Ծրագրի ազգային ղեկավարին և գործատուին՝ համաձայն Մոնիթորինգի և գնահատման/ կառավարման պլանի և Ծրագրի համաձայնագրի պահանջների;
— Կազմել տարեկան աշխատանքային պլան, կատարել բյուջեի վերանայումներ և անհրաժեշտության դեպքում թարմացնել Ծրագրի գնումների պլանը;
— Իրականացնել Ծրագրում ներգրավված անձնակազմի, փորձագետների, կապալառուների և գործընկերների աշխատանքների կատարման հսկողությունը;
— Կատարել ռիսկերի տարեկան գնահատում` հաշվի առնելով Ծրագրի փաստաթղթերում նշված ռիսկերը, մեղմման ռազմավարությունների և մեղմացնող միջոցառումների իրականացման առաջարկը;
— Հետևել ծրագրի շրջանակներում ստացված արդյունքների համապատասխանությանը գենդերային պլանին, պլանավորված հիմնական ցուցիչներին և արդյունքներին;
— Ղեկավարել էլեկտրական շարժունակության ռազմավարության և դրա հաստատմանը նախորդող հաշվետվությունների մշակման աշխատանքները;
— Վերահսկել կարողությունների զարգացման ծրագրի ժամանակացույցը, հաշվետվությունների ներկայացումը և որակը;
— Ապահովել, որ գնումների ծրագրի իրականացումը (ներառյալ լիցքավորման ենթակառուցվածքի զարգացումը) համապատասխանի աշխատանքային պլանին, նախագծին և բավարարի արդյունքների շրջանակում թվարկված հիմնական կատարողական ցուցիչներին /KPI-ներին/ ու թիրախներին;
— Ղեկավարել Հայաստանում էլեկտրական շարժունակությանը անցում կատարելու համար անհրաժեշտ քաղաքականության և կարգավորող դրույթների փաթեթի մշակման աշխատանքները՝ աշխատանքային պլանին, նախագծին և արդյունքների շրջանակում թվարկված հիմնական կատարողական ցուցիչներին /KPI-ներին/ ու թիրախներին համապատասխան;
— Ապահովել էլեկտրական շարժունակության ազգային ֆորումի պատշաճ կազմակերպումը և իրականացումը;
— Մշտական կապ ապահովել Ծրագրում ներգրավված բոլոր մասնագետների հետ;
— Ռազմավարությանն առնչվող գենդերային հարցերից բացի, ապահովել նաև Ծրագրի համատեքստում այլ գենդերային հարցերի պատշաճ ներգրավումը;
— Պայմանագրի կնքմանը հաջորդող առաջին շաբաթվա ընթացքում Ծրագրի ղեկավարը պարտավոր է ներկայացնել աշխատանքային պլան՝ ծառայություններ մատուցելու վերաբերյալ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
— Բարձրագույն կրթություն (մագիստրոսի կոչում կամ համարժեք աստիճան) բիզնեսի կառավարման, կառավարման, տեղեկատվության կառավարման կամ հարակից ոլորտներում (կրթությունը հավաստող դիպլոմի առկայություն);
— Ծրագրի կառավարման առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ, ցանկալի է կլիմայի փոփոխության ոլորտում (նմանատիպ աշխատանքների կատարման առնվազն մեկ պայմանագրի և/ կամ կատարված աշխատանքները հավաստող հետևյալ փաստաթղթերից առնվազն մեկի առկայություն․ տեղեկանք, կարծիք, երաշխավորագիր, աշխատանքների կատարման հանձնման-ընդունման ակտ, արձանագրություն);
— Ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունններ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու և ներկայացնելու փորձ (տեղեկանք համապատասխան փորձի մասին);
— ՄԱԿ-ի համակարգում կամ նմանատիպ միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձը ցանկալի է (աշխատանքային պայմանագրի և/ կամ կատարված աշխատանքները հավաստող հետևյալ փաստաթղթերից առնվազն մեկի առկայություն․ տեղեկանք, կարծիք, երաշխավորագիր);
— Լեզուների իմացություն՝
ա) Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր);
բ) Անգլերենի գերազանց իմացություն (TOEFL, IELTS կամ համարժեք այլ հավաստագրի առկայություն);
գ) Ռուսերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր):
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հետաքրքրված անձինք կարող են դիմել՝ info@cep.am և donorcop@epiu.am էլ. հասցեներին ուղարկելով ինքնակենսագրական և մեկ լուսանկար, ինչպես նաև պահանջվող որակավորումները հաստատող փաստաթղթերը: Խնդրում ենք նամակի թեմա դաշտում նշել հաստիքի անվանումը («Ծրագրի ղեկավար»): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+37410) 651-631 հեռախոսահամարին:
Աշխատակցի ընտրությունը լինելու է եռափուլ: Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի «ԲԾԻԳ» ՊՀ: Այս փուլում ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի դոնոր կազմակերպության ներկայացուցիչների հետ:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ` 340,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` 28 հունվարի, 2022