Ամփոփիչ սեմինարների շարք Դիլիջանում

ՇՄԾ-ԳԷՀ «Կենսաբանական բազմազանության մասին» Կոնվենցիայի իրականացման 6-րդ Ազգային զեկույցի պատրաստում» ծրագրի շրջանակներում կազմակերպված ամփոփիչ սեմինարների հաջորդ շարքն անցկացվեց Դիլիջանում սեպտեմբերի 16-ից 18-ը:

«ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից հանդես եկան տնօրեն Ռուզաննա Ոսկանյանը և փոխտնօրեն Սամվել Բալոյանը: Դե իսկ Նունե Հարությունյանը և Դշխուհի Սահակյանը մանրամասն ներկայացրեցին կենսաբազմազանության վերաբերյալ ազգային նպատակային խնդիրները, Հայաստանի հատուկ պահպանվող տարածքները, ինչպես նաև անդրադարձան Հայաստանի կենսաբազմազանության նկարագրությանը:

Երկօրյա սեմինարներին և դրանց ընթացքում ծավալվող քննարկումներին մասնակցեցին պետական և մասնավոր կազմակերպությունների տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում, «Դիլիջան» ազգային պարկի, Տավուշի մարզպետարանի, Իջևանի և Գյումրիի քաղաքապետարանների, «Արևիք» ազգային պարկի, «Սևան» ազգային պարկի:

Հանդիպումը բավականին հետաքրքիր և բովանդակալից անցավ, արդյունքում ծավալվեց  արդյունավետ քննարկում:

Շնորհակալությո՛ւն բոլոր մասնակիցներին: