Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ը ստորագրեցին հուշագիր «Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի բարելավում՝ միջազգային համագործակցության ամրապնդման և անձնակազմի կարողությունների հզորացման միջոցով» ծրագրի իրականացման նպատակով: Ծրագրով նախատեսվում է իրականացնել բնության հատուկ պահպանվող տարածքները կառավարող ՊՈԱԿ-ների անձնակազմերի գիտելիքների և կարիքների գնահատում, որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպում, ինչպես նաև ԲՀՊՏ-ների վերաբերյալ իրավական փաստաթղթերի և դրանցում առկա բնական և մշակութային արժեքների վերաբերյալ ժողովածուների հրատարակում: