Հողաբարելավման աշխատանքներ Վարդաքար համայնքում

2019թ.-ի հոկտեմբերի 23-ին և 24-ին «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի շրջանակներում «ԲԾԻԳ» ՊՀ-ի աշխատակից Կորյուն Բզնունին մեկնեց Վարդաքար համայնք՝ հողաբարելավման աշխատանքները կազմակերպելու նպատակով: Համայնքի ղեկավարի, ավագանու անդամների և շահառուների հետ համատեղ իրականացվեց հանքային և օրգանական պարարտանյութերը շահառուներին  տրամադրելու գործընթացը: Միաժամանակ տրամադրվեց պարարտանյութերի տեսակների և օգտագործման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ: