2019թ.-ի սեպտեմբերի 23-ին և 30-ին «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի շրջանակներում «ԲԾԻԳ» ՊՀ-ի աշխատակիցները գործուղման մեկնեցին Արթիկի տարածաշրջանի Հառիճ և Նահապետավան համայնքներ՝ հողաբարելավման աշխատանքները կազմակերպելու նպատակով:
Համայնքների ղեկավարների, ավագանու անդամների և շահառուների հետ նախնական քննարկումների արդյունքում որոշվել է հանքային և օրգանական պարարտանյութերը շահառուներին տրամադրել սեպտեմբերի 23-ին (Հառիճ) և սեպտեմբերի 30-ին (Նահապետավան) և միաժամանակ կազմակերպել պարարտանյութերի հող մուծման աշխատանքները:
Հառիճ համայնքում շահառուների թիվը կազմում է 102 շահառու, իսկ Նահապետավանում՝ 142: Պարարտացվող տարածքների մակերեսները Հառիճում կազմում է 60 հա, իսկ Նահապետավանում՝ 80 հա:
Հողաբարելավման վերոնշյալ աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոնի գիտնականների և Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուշադրության կենտրոնում:
Մասնագիտական խորհրդատվական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
https://anau.am/hy/about-us/3187-2019-10-16-09-28-31
Նյութի աղբյուր` www.anau.am