2019թ-ի սեպտեմբերի 27-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերին եվ համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի մեկնարկային սեմինարը: Սեմինարին մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վ. Մելիքյանը, «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Մ. Գալստյանը, ՇՄՆ-ն, «ԲԾԻԳ» ՊՀ-ի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզպետարանների, «Դիլիջան» ԱՊ-ի, «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի, տարածքային կառավարման մարմինների և ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Մ. Գալստյանը, ով ներկայացրեց ծրագիրը և պատասխանեց սեմինարի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Այնուհետև ելույթ ունեցավ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վ. Մելիքյանը, ով ողջունեց ներկաներին և համոզմունք հայտնեց, որ ծրագիրը կընթանա բարձր մակարդակով:
«ԲԾԻԳ» ՊՀ-ի Էկոկրթական ծրագրերի բաժնի պետ Ռ. Շահազիզյանը ներկայացրեց Ծրագրի բաղադրիչները և ցուցանիշները: Այնուհետև տեղի ունեցավ «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերին եվ համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի արդյունքների կայունության ապահովման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողություն շրջակա միջավայրի նախարարության և Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Մարգահովիտ, Ֆիոլետովո և Արարատի մարզի Ուրցաձոր համայնքների միջև: