Կայացավ «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի մեկնարկային սեմինարը

2019թ-ի հուլիսի 23-ին Արթիկի համայնքապետարանում տեղի ունեցավ «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի մեկնարկային սեմինարը:

Սեմինարին մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Ա. Ավալյանը, «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Մ. Գալստյանը, Արթիկի համայնքապետ Մ. Վարագյանը, ՇՄՆ-ն, «ԲԾԻԳ» ՊՀ-ի, Շիրակի մարզպետարանի, տարածքային կառավարման մարմինների և ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրենի տեղակալ Ս. Բալոյանը, ով ողջունեց սեմինարի մասնակիցներին և հակիրճ ներկայացրեց ծրագրի նպատակը: Այնուհետև ելույթ ունեցավ շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Ա. Ավալյանը, ով համոզմունք հայտնեց, որ ծրագիրը կընթանա բարձր մակարդակով:

«ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Մ. Գալստյանը ներկայացրեց ծրագիրը, դրա պլանը և ժամանակացույցը, պատասխանեց սեմինարի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: «ԲԾԻԳ» ՊՀ-ի Դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժնի պետ Է. Ոսկանյանը ներկայացրեց Ծրագրի մոնիթորինգի և գնահատման բյուջեն  ու ցուցանիշները: Այնուհետև տեղի ունեցավ «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» դրամաշնորհային ծրագրի արդյունքների կայունության ապահովման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողություն շրջակա միջավայրի նախարարության և Շիրակի մարզի Արթիկ, Վարդաքար, Հառիճ և Նահապետավան համայնքների միջև: