Տեղի ունեցավ «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի կառավարման միջգերատեսչական խորհրդի առաջին նիստը

2019թ-ի հուլիսի 4-ին Արթիկի համայնքապետարանում տեղի ունեցավ «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի կառավարման միջգերատեսչական խորհրդի առաջին նիստը՝ խորհրդի նախագահ, Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Վ. Ջիլավյանի և խորհրդի անդամների՝ նախարարությունների և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Բացման խոսքում «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Մ. Գալստյանը խորհրդի անդամներին ներկայացրեց ծրագիրը, դրա բաղադրիչները, նախատեսված աշխատանքները, ակնկալվող արդյունքները և պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: Խորհուրդը հավանություն տվեց ծրագրի շրջանակներում 2019թ-ի ընթացքում նախատեսված աշխատանքների իրականացման ժամանակացույցին և գնումների պլանին: Այնուհետև խորհրդի անդամների մասնակցությամբ կազմակերպվեց ծրագրում ընդգրկված տարածքների դիտարկում: