Աշխատանքային այց Նարեկ համայնք

Ս.թ. մարտի 14-ին «Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» պիլոտային ծրագրի  շրջանակներում «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրենի տեղակալ Ս. Բալոյանը, էկոկրթական ծրագրերի բաժնի պետ Ռ. Շահազիզյանը, բյուջետային ծրագրերի բաժնի պետ Մ. Թովմասյանը և էկոկրթական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Գ. Միրզոյանը աշխատանքային այցով Նարեկ համայնքում էին:

Գործուղման նպատակն էր՝

  1. Նարեկ համայնքում դիտարկել ծրագրի շրջանակներում կաթիլային ոռոգմամբ պտղատու այգիների հիմնման աշխատանքների ընթացքը:
  2. Համայնքին հանձնել կենսահումուսի առաջին խմբաքանակը:

Նարեկ համայնքում այցելություն է կատարվել բոլոր այն տարածքները, որտեղ նախատեսված է հիմնել ավելի քան 10,0 հա կաթիլային ոռոգմամբ պտղատու այգիներ: Աշխատանքները մեկնարկել են ավելի քան 5,0 հա տարածքի վրա:  Դրամաշնորհային միջոցներով իրականացվում է տնկման փոսերի պատրաստում, իսկ շահառուների ներդրմամբ՝ տնկիների ձեռքբերում և տնկում: Աշխատանքները կատարվում են բավարար մակարդակով (տնկման փոսերը համապատասխանում են տեխնիկական առաջադրանքի պահանջներին, տնկիները բարձր որակի են, տնկումը կատարվում է ընդունված ագրոտեխնիկական պահանջներին համապատասխան):

Համայնքին է հանձնվել նախատեսված կենսահումուսի առաջին 5,0 տոննա խմբաքանակը, որը կօգտագործվի տնկման համար նախատեսված հողախառնուրդի հարստացման համար: