Հարմարվողականության հիմնադրամի խորհուրդը 2018թ. դեկտեմբերի 21-ին հաստատել է Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից ներկայացված տեխնիկական օժանդակության դրամաշնորհի հայտը: Դրամաշնորհի գումարը կազմում է 19,500 ԱՄՆ դոլար: Այն նպատակ ունի զարգացնելու ԲԾԻԳ կարողությունները՝ ծրագրերի բնապահպանական, սոցիալական և գենդերային ռիսկերի գնահատման և կառավարման հարցում, ինչպես նաև համապատասխանեցնելու իր ընթացակարգերը Հարմարվողականության հիմնադրամի մոտեցումներին: Ծրագրի իրականացման արդյունքում ԲԾԻԳ-ի փորձագետները կկատարելագործեն իրենց գիտելիքները և հմտությունները, ինչը հնարավորություն կտա պատշաճ կերպով անդրադառնալ ծրագրերի բնապահպանական, սոցիալական և գենդերային ռիսկերին ինչպես դրանց մշակման, այնպես էլ իրագործման փուլում՝ նպաստելով ինչպես Հարմարվողականության հիմնադրամին, այնպես էլ միջազգային այլ գործընկերներին ներկայացվող ծրագրերի հաստատմանը:
Դրամաշնորհի հայտի հաստատման որոշումը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ՝