2018 թվականի դեկտեմբերի 21-23-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կազմակերպված ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» Կոնվենցիայի իրականացման 6-րդ Ազգային զեկույցի ներկայացման աշխատաժողով, որին ներկա էին շահագրգիռ նախարարությունների, բնապահպանական հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների, գիտական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: