Որակավորման բարձրացման դասընթաց «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անձնակազմի համար

Ս.թ նոյեմբերի 14-ին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի այցելուների կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի բարելավում՝ միջազգային համագործակցության ամրապնդման և անձնակազմի կարողությունների հզորացման միջոցով» ծրագրի պլանով նախատեսված ԲՀՊՏ-ները կառավարող ՊՈԱԿ-ների անձնակազմերի որակավորման բարձրացման դասընթաց, որը կազմակերպվել էր «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից՝ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անձնակազմի համար: Դասընթացին մասնակցում էին նաև Դիլիջանի «Օրհուս» կենտրոնի համակարգողը, «Էկոպոլիսի» ՀԿ-ի նախագահը, «Թումո — Դիլիջան» կենտրոնի ղեկավարը, Դիլիջան քաղաքի ավագ և միջնակարգ դպրոցների, ինչպես նաև հարակից համայնքների միջնակարգ դպրոցների տնօրեններ և ուսուցչուհիներ:  Զեկույցներով հանդես եկան «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանը, էկոկրթական ծրագրերի բաժնի պետ Ռուբիկ Շահազիզյանը, դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժնի պետ Էդիկ Ոսկանյանը, էկոկրթական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Միրզոյանը: Ավարտին դասընթացի մասնակիցները ստացան հավաստագրեր: