Որակավորման բարձրացման դասընթաց Կապան քաղաքում

Ս.թ նոյեմբերի 2-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցավ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի բարելավում՝ միջազգային համագործակցության ամրապնդման և անձնակազմի կարողությունների հզորացման միջոցով» ծրագրի պլանով նախատեսված ԲՀՊՏ-ները կառավարող ՊՈԱԿ-ների անձնակազմերի որակավորման բարձրացման դասընթաց, որը կազմակերպվել էր «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի անձնակազմի համար: Միջոցառմանը մասնակցեցին Սյունիքի մարզպետարանի, Կապանի քաղաքապետարանի, SPPA-Armenia, տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ: Զեկույցներով հանդես եկան «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանը, էկոկրթական ծրագրերի բաժնի պետ Ռուբիկ Շահազիզյանը, դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժնի պետ Էդիկ Ոսկանյանը, էկոկրթական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Միրզոյանը: Ավարտին դասընթացի մասնակիցներիը ստացան հավաստագրեր: