Կանաչ կլիմայի հիմնադրամը հաստատել է ԲԾԻԳ-ի կողմից ներկայացրած «Պատրաստվածության աջակցություն» դրամաշնորհային ծրագրի հայտը

Դրամաշնորհը կնպաստի ՀՀ բնապահպանության նախարարության՝ Հիմնադրամի հետ գործակցության կարողությունների հաստատմանը և զարգացմանը, ինչպես նաև Հիմնադրամի հետ ներգրավվելու ռազմավարական շրջանակների, այդ թվում` երկրի ծրագրերի պատրաստմանը և կխթանի երկրի մակարդակում Հիմնադրամի գործունեության համապատասխան վերահսկումը:

Ծրագիրը կօգնի երկրի իշխանություններին բացահայտել մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության մյուս շահագրգիռ կողմերը երկրի ծրագրային առաջնահերթությունները իրականացման նպատակով և կնպաստի ԿԿՀ-ի ռեսուրսներին ուղղակիորեն մուտք ունենալուն: