Նոյեմբերի 8-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի աշխատակիցները նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ մասնակցեցին Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական տարածքի Ծիծեռնակաբերդի անտառպուրակի աշնանային ծառատունկի և կանաչապատման աշխատանքներին: Նախարարության աշխատակիցների, հասարակական կազմակերպությունների, կրթական և առողջապահական հաստատությունների ներկայացուցիչների և անհատ քաղաքացիների մասնակցությամբ անտառապուրակի 10 հեկտար տարածքում տնկվել է 6725 ծառ: