Բնական Պաշարների Կառավարման ԵՎ Չքավորության Նվազեցման Ծրագիր

Ծրագրի նպատակը`

Ծրագրի նպատակն է բնական պաշարների կառավարման կայուն գործառույթների կիրառմամբ պահպանել Հարավային Կովկասի էկոհամակարգերը և գյուղական համայնքներում նվազեցնել ազգաբնակչության չքավորության մակարդակը:

Ծրագիրն ընդգրկում է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերը:
Ծրագրի տևողությունը` 2002-2008թ.թ.
Ծրագրի շահառուներն են տեղական ինքնակառավարման մարմինները, տեղական և հանրապետական կառավարական և ոչ կառավարական բնապահպանական կազմակերպությունները, համայնքների անդամները, անտառային պաշարներ օգտագործողները, գյուղատնտեսական մարքետինգով զբաղվող կազմակերպությունները:
Ծրագրի բաղադրիչերը.
1. Ջրհավաք ավազանների համայնքահեն կառավարում
2. Պետական անտառների կառավարում
3. Պահպանվող տարածքների կառավարում

Ջրհավաք ավազանների համայնքահեն կառավարման բաղադրիչ

Աշխատանքները իրականացվել են 40 միկրոջրհավաքների 100 համայնքներում` համաձայն յուրաքանչյուր միկրոջրհավաքի համար կազմված Կառավարման պլանի:
Բաղադրիչի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները`
1. Համայնքային արոտավայրերի և խոհարքների կառավարում
Իրականացվել է 6291հա համայնքային արոտների և 2879 հա խոտհարքների բարելավում, 36կմ երկարությամբ սահմանագծման աշխատանքներ, կառուցվել են 103 հատ ջրարբիացման կետեր:
2. Անջրդի պայմաններում աշնանացան ցորենի և գարնանացան գարու մշակության ժամանակակից տեխնոլոգիայի ցուցադրում և ներդրում
Իրականացվել է 1144հա աշնանացան ցորենի և գարնանացան գարու ցանք:
3. Ազգաբնակչության առավել չքավոր հատվածի համար եկամուտի լրացուցիչ միջոցների ստեղծում
551 ընտանիքի տրամադրվել է 2260 մեղվափեթակներ անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և մեղվաընտանիքներով:
4. Համայնքային ենթակառուցվածքների ստեղծում և զարգացում
Վերականգնվել են 782կմ երկարությամբ դաշտամիջյան ճանապարհներ, տեղադրվել են 414հատ ջրահեռացման խողովակներ և 256 միավոր գաբիոններ, կառուցվել են 12 ջրակուտակիչ փոքր պատվարներ, համայնքներին են տրամադրվել կենսագազի արտադրության 22 սարքավորումներ:
5. Կենսաբազմազանության պահպանություն
Համայնքային դեգրադացված տարածքներում իրականացվել է 220հա ծառատունկ, կառուցվել է 74կմ երկարությամբ ցանկապատ:
6. Կենսաբազմազանության պահպանության համայնքային փոքր դրամաշնորհային ծրագրերի տրամադրում
Իրականացվել են 28 դրամաշնորհային ծրագրեր:
7. Կերի կայուն բազայի ստեղծում
Իրականացվել է 2282հա առվույտի և կորնգանի ցանք:
8. Համայնքային անտառների կառավարում
7 համայնքների համար մշակվել են Համայնքային անտառկառավարման պլաններ, որոնց հիման վրա իրականացվել են 16,2հա անտառվերականգնման և 2550 գծամետր ցանկապատի կառուցման աշխատանքներ:
9. Ազգաբնակչության տեղեկացվածության և գիտելիքների մակարդակի բարձրացում
Ծրագրում ընդգրկված բոլոր համայնքներում իրականացվել են <<Գյուղատնտեսության կայուն զարգացում և <<Կենսաբազմազանության պահպանություն>> թեմաներով դասընթացներ:

Պետական անտառների կառավարում
Բաղադրիչի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները`

1. <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի 5 անտառտնտեսությունների համար մշակվել և հաստատվել են անտառկառավարման պլաններ:
2. Մշակվել և Ազգային ժողովի կողմից ընդունվել է Անտառային օրենսգիրքը:
3. Մշակվել է Անտառի ազգային ծրագիրը:
4. Մշակվել է <<Զիկատար>> ուսումնական կենտրոնի կառավարման պլանը:
5. Մշակվել է Անտառի ինստիտուցիոնալ բարեփոխման ծրագիրը:
6. Մշակվել է <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի ֆինանսական առողջացման կարճաժամկետ ծրագիրը:
7. Մշակվել է համայնքային անտառկառավարման կանոնակարգը:
8. Մշակվել է ՀՀ անտառային հողերում իրականացվող անտառշինության և անտառկառավարման պլանների մշակման կարգը:
9. Մշակվել է մոնիթորինգի համակարգ, որի հիման վրա ստեղծվել է <<Անտառային պետական մոնիթորինգի կենտրոնը>>:
10. <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Սևքարի անտառտնտեսություն>>, <<Իջևանի անտառտնտեսություն>> մասնաճյուղերի համար կառուցվել են վարչական շենքեր և վերանորոգվել է <<Նոյեմբերյանի անտառտնտեսություն>> մասնաճյուղի վարչական շենքը:
11. Հիմնովին վերակառուցվել է <<Զիկատար>> ուսումնական կենտրոնի վարչական շենքը:
12. Շուրջ 560հա տարածքի վրա իրականացվել են անտառվերականգնման և տարածքի պաշտպանության նպատակով ցանկապատի կառուցման աշխատանքներ:
13. <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի, <<Անտառային պետական մոնիթորինգի կենտրոնի>> և <<Զիկատար>> ուսումնական կենտրոնի համար ձեռք են բերվել գրասենյակային կահույք, անտառտնտեսական սարքավորումներ և գործիքներ, տեխնիկական սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ:

 

Պահպանվող տարածքների կառավարում

Բաղադրիչի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները`
1. Մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել են <<Սևան>> և <<Դիլիջան>> ազգային պարկերի կառավարման պլանները:
2. Մշակվել և ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է <<ԲՀՊՏ-ների մասին>> նոր օրենքը:
3. Մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել են <<ԲՀՊՏ-ներում մոնիթորինգի իրականացման կարգը>> և <<ԲՀՊՏ-ներում կադաստրի վարման կարգը>>:
4. Մշակվել և ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով հաստատվել է <<Կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի ներդրման ծրագիրը>>:
5. Պատրաստվել են ազգային պարկերի ինտերնետային կայքերը:
6. <<Սևան>> և <<Դիլիջան>> ազգային պարկերում իրականացվել են կադրերի վերապատրաստման դասընթացներ:
7. Կապիտալ վերանորոգվել են վարչական շենքերը, կառուցվել են մասնաճյուղերի և տեղամասերի գրասենյակային շենքեր, տեղադրվել են ազգային պարկերն ազդարարող ցուցանակներ,սահմանային նշաններ, իսկ արգելոցային գոտիներում` ցանկապատեր և արգելափակոցներ:
8. <<Սևան>> և <<Դիլիջան>> ազգային պարկերի անձնակազմի համար ձեռք են բերվել դաշտային, լաբորատոր, գրասենյակային և վերանորոգման սարքավորումներ, կահույք, տրանսպորտային միջոցներ: