Օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման սեմինար (Շիրակի մարզ)

«Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը` հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով» Համաշխարհային Բանկի ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 30.03.2016թ-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցավ «Օգտակար հանածոների

արդյունահանման նախագծերի,շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման» նվիրված սեմինար:
Սեմինարին մասնակցում էին Շիրակի մարզպետարանի, Բնապահպանական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնի պատասխանատուներ, Գյումրու Օրհուս կենտրոնի ներկայացուցիչներ, ՀԿ-ներ, ինչպես նաև Բագրավան, Մայիսյան, Կապս, Հայրենյաց, Հայկասար և Տուֆաշեն համայնքների աշխատակազմերի աշխատակիցներ:
Սեմինարի ընթացքում քննարկված թեմաներն են` օգտակար հանածոների արդյունահանում, արդյունահանման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, ՇՄԱԳ դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում: