Կոնվենցիան սահմանում է շրջակա միջավայրի փոխակերպման տեխնիկական միջոցները իբրև այնպիսի միջոցներ, որոնք փոփոխում են` բնական գործընթացների միտումնավոր մանիպուլյացիայի միջոցով, երկրի դինամիկան, բաղադրությունը կամ կառուցվածքը: Եղանակի կամ կլիմայի փոփոխությունները, օզոնային շերտի կամ տարածաշրջանի էկոլոգիական բալանսի փոփոխությունը այն երևույթներից մի քանիսն են, որոնք կարող են առաջանալ շրջակա միջավայրի փոխակերպման տեխնիկական միջոցների օգտագործումից:
Հոդված 1-ը սահմանում է հետևյալ հիմնարար պարտավորությունը. “Սույն կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է չմասնակցել շրջակա միջավայրի փոխակերպման տեխնիկական միջոցների ռազմական կամ այլ կարգի թշնամական օգտագործմանը, որն ունի լայնորեն տարածվող, երկարատև կամ սաստիկ ազդեցություն, այլ պետության համար հանդիսանալով ոչնչացման, ավիրվածության կամ վնասման միջոց”: “Լայնորեն տարածվող” նշանակում է մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածք ներառող, “երկարատև” նշանակում է “մի քանի ամիս կամ մոտավորապես մեկ սեզոն տևողություն ունեցող”, և “սաստիկ” նշանակում է “մարդու առողջության, բնական և տնտեսական ռեսուրսների կամ այլ արժեքների համար լուրջ կամ զգալի քայքայմանը կամ վնասի հանգեցնող”:
1976թ. աշնանային նստաշրջանի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ընթացքում տեղի ունեցան ընդարձակ քննարկումներ կոնվենցիայի նախագծի, այդ թվում դրան վերաբերող մի քանի բանաձևերի վերաբերյալ: Դեկտեմբերի 10-ին գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, կոնվենցիան փոխանցելով անդամ պետությունների կողմից քննարկման, ստորագրման և վավերացման համար և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին առաջարկելով կոնվենցիան բացել ստորագրման համար:
ՄԱԿ-ի գլխպավոր քարտուղարը ղեկավարում էր մայիսի 18-ին Ժնևում կայացած ստորագրման արարողակարգը: Միացյալ Նահանգները, 33 այլ պետությունների հետ միասին, ստորագրեց կոնվենցիան:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1978թ. հոկտեմբերի 5-ին:
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2001թ. դեկտեմբերի 4-ին: