Համապատասխանությունը ՀՀ կառավարության 2021-26թթ․ գործունեության միջոցառումների ծրագրին՝
Նպատակ 2․ Սևանա լճի էկոհամակարգային հավասարակշռության և կենսաբազմազանության պահպանումը, վերականգնումը, վերարտադրումը, բնականոն զարգացումն ու խելամիտ օգտագործումը։
Նպատակ 4․ Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ռեժիմների և վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացումը, հարակից բնակավայրերի կարողությունների զարգացումը։
Ծրագրի անվանումը՝
Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների։
Ծրագրի տևողությունը՝
5 տարի։
Ծրագրի արժեքը՝
3,6 միլիոն ԱՄՆ դոլար։
Իրականացնող կազմակերպությունը՝
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) գրասենյակ։
Գործընկեր կազմակերպությունը՝
• «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ։
• WWF Հայաստան։
Ծրագրի նպատակը՝
Նվազեցնել Սևանա լճի ավազանի լանդշաֆտի հողերի դեգրադացիան և պահպանել կենսաբազմազանությունը՝ միաժամանակ աջակցելով ֆերմերներին իրականացնելու բնության նկատմամբ բացասական ազդեցություն չունեցող գյուղատնտեսական պրակտիկաներ, ինչպիսիք են արոտավայրերի կայուն կառավարումը և կայուն գյուղատնտեսական գործելակերպերը, հատկապես բնության պահպանվող տարածքների մոտակայքում:
Ծրագրի նկարագրությունը՝
Բաղադրիչ 1․ Սևանա լճի ավազանի լանդշաֆտում հողերի դեգրադացիայի չեզոքության խթանում` արտադրողականություն և էկոլոգիական լանդշաֆտի դիմակայունություն ապահովելու համար․
Ծրագիրը կաջակցի Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզպետարաններին սահմանելու հողի դեգրադացիայի չեզոքության (ՀԴՉ) թիրախները։ Ազգային թիրախը սահմանված է «Հայաստանի Հանրապետությունում հողերի դեգրադացիայի չեզոքացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 6 մայիսի 2021 թ․ N 725-Լ որոշմամբ: Սահմանված ՀԴՉ թիրախներին հասնելուն ուղղված միջոցառումներ կիրականացվեն 6 ընտրված խոշորացված համայնքներից 5-ում (ըստ նախնական տեղեկատվության Ջերմուկ համայնքի տարածքում հողի դեգրադացիա չի արձանագրվում)՝ ինտեգրված և տարածական հողօգտագործման պլանների (ԻՏՀՕՊ) կիրառման միջոցով։ Այս պլանները կօգնեն մարզային և տեղական ինքնակառավարման մարմիններին կառավարել հողային ռեսուրսները կայուն և մասնակցային ձևով՝ հողի դեգրադացման դեմ պայքարելու համար։ Ծրագիրը կաջակցի որոշում կայացնողների և համայնքների կարողությունների զարգացմանը՝ հասկանալու հողի դեգրադացման չեզոքության/դադարեցման կոնցեպտը և ԿԲՏ կարևորությունը (որոնք ամբողջ աշխարհում հարուստ կենսաբազմազանությամբ և վտանգված տեսակներով կարևոր բնական միջավայրեր են)։ Վերջիններս ապահովում են այն բնական էկոհամակարգային ծառայությունները, որոնցից կախված են նաև բնակչության ապրուստի միջոցները։
Բաղադրիչ 2․ Կենսաբազմազանության (ԿԲ) ծառայությունների համար կենսաբազմազանության և կարևոր կենսամիջավայրերի ապահովում՝ որպես Սևանա լճի ավազանում էկոհամակարգային ծառայությունները չվատթարացնելու հիմք․
Ծրագիրը կաջակցի Սևան ազգային պարկի (ՍԱՊ) և ՇՄՆ-ի կենսաբազմազանության կառավարման կարողությունների, ՍԱՊ-ից դուրս՝ հաճախ համայնքային տարածքների հետ համընկնող կարևոր ԿԲՏ-ների և կարևոր թռչնաբանական տարածքների (ԿԹՏ) կառավարմանը բարելավմանը, հաշվի առնելով, որ գյուղատնտեսությունը և այլ զարգացման գործողությունները բացասական ազդեցություն են թողնում այս ԿԲՏ և ԿԹՏ-երի վրա, ինչը հանգեցնում է գլոբալ առումով կարևոր բուսա- և կենդանատեսակների կորստի։ Եթե կենսաբազմազանությունը նվազում է, ապա բնական էկոհամակարգերը, որոնց վրա հիմնված է Սևանա լճի ամբողջ ավազանը, թուլանում են և այլևս չեն կարողանա տրամադրել այն ֆունկցիոնալ էկոհամակարգային ծառայությունները (ինչպիսիք են հողի բերքատվությունը, մաքուր ջուրը, փոշոտումը, միկրոկլիմայի կարգավորումը), որոնցից կախված են տեղի բնակչության ապրուստի միջոցները։ Այդ իսկ պատճառով իրավաբանորեն պահպանվող ԲՀՊՏ-ում չներառված կարևոր էկոհամակարգերը, ինչպիսիք են կենսաբազմազանությամբ հարուստ արոտավայրերը, անտառները և խոնավ տարածքներ, պետք է քարտեզագրվեն և նույնպես ներառվեն ԻՏՀՕՊ մեջ՝ գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ճանապարհների և այլ զարգացման գործողությունների բացասական ազդեցությունը տեսակների և նրանց բնական միջավայրերի վրա նվազագույնի հասցնելու կամ դրանից խուսափելու համար։
Բաղադրիչ 3․ Նպաստել կայուն և կենսաբազմազանությանը նպաստող տնտեսական զարգացմանը և խթանել Սևանա լճի լանդշաֆտի տեղական համայնքներին․
3-րդ բաղադրիչի մրջոցառումները կցուցադրի, որ կենսաբազմազանության և հողային/ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը կարող է և պետք է լինի ծախսարդյունավետ։ Օրինակ՝ ծրագիրը կներմուծի Ագրովճարման սխեմա, որը ֆինանսական խթաններ կառաջարկի Արոտավայր օգտագործողների ասոցիացիաներին, և հետևաբար՝ անասնապահներին, ~150,000 հեկտար արոտավայրերում դրանց կայուն կառավարում և ռոտացիոն արածեցում իրականացնելու համար։ Ծրագիրը նաև մինի դրամաշնորհներ կառաջարկի 10,000 հեկտար վարելահողերում ջրի կայուն կառավարման իրականացման համար՝ ջրային ռեսուրսները արդյունավետ օգտագործելու և հողի բերքատվությունը չիջեցնող գյուղատնտեսական տեխնոլոգիաներ օգտագործելու պայմանով։ Ծրագիրը նաև կաջակցի մոտ 8,000 հեկտար անտառային էկոհամակարգերի վերականգնմանը, ներառյալ էկոմիջանցքների մաս կազմող գիհու անտառները (Շորժա, Արդանիշ, Ծափաթաղ՝ ~590 հա), որոնք տուժում են անասունների արածեցումից, վառելափայտի ոչ կայուն մթերումից և անտառային հրդեհներից վնասված տարածքներ (Արտավան՝ ~1,600 հա), ինչպես նաև այլ տեղակայման ~5,800 հա անտառների կայուն կառավարմանը։ Բնական էկոհամակարգերը կպահպանեն իրենց էկոլոգիական գործառույթները և դրանցից կախված՝ տեղի բնակչության կենսապահովման միջոցները։
Բաղադրիչ 4. Գիտելիքի կառավարում․
4-րդ բաղադրիչը նվիրված է իրազեկության և գիտելիքի բարձրացման միջոցառումներին՝ կենսապահովման միջոցները բարելավելու և կլիմայի փոփոխությանը և տնտեսական ցնցումներին դիմակայունությունը բարձրացնելու նպատակով հողի, ջրի և կենսաբազմազանության կայուն կառավարումն ինտեգրելու անհրաժեշտությունը ավելի լավ հասկանալու համար։