Հայտարարող մարմին` Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ
Հրամապարակման ամսաթիվ՝ 20.04.2022թ.
Մրցույթի տեսակ՝ արտաքին
Պաշտոնի անվանում`
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ
Պաշտոնավարման ժամկետ` Երկարաժամկետ
Աշխատանքի նկարագրություն`
Մանրամասն ներկայացված է պաշտոնի անձնագրում
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) գրավոր դիմում (տրվում է լիազոր մարմնի հիմնարկի տնօրենի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմող քաղաքացին),
2) ինքնակենսագրություն,
3) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքի և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները,
4) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը,
5) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
6) հայտարարություն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետելու մասին՝ թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների չափանիշներին համապատասխան,
7) հայտարարություն այն մասին, որ ինքը չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է,
8) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք,
9) մեկ լուսանկար՝ 3×4 սմ չափսի,
10) անձնագրի պատճենը,
11) 2 բնութագիր (երաշխավորագիր),
12) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է՝
1) Բարձրագույն կրթություն,
2) Հանրային ծառայության առնվազն 2 տարվա կամ առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ միջազգային կազմակերպություններում 3 տարվա աշխատանքային ստաժ,
3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանդրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր,
4) ծրագրերի կառավարման և իրականացման կարողություն.
5) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
6) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
7) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
8) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
9) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
10)հայերեն լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է: Մեկ օտար լեզվի ազատ տիրապետում.
11) բանակցություններ վարելու ունակություն.
12) հաշվետվություն գրելու ունակություն:
Մրցույթը կանցկացվի 2022 թվականի մայիսի 20-ին, ժամը 10:00-ին, Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում /ք. Երևան, Արմենակյան 129/
Փաստաթղթերը ընդունվում են Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում /ք. Երևան, Ա. Արմենակյան 129/ երկուշաբթից մինչև ուրբաթ օրերին` ժամը 10.00-ից մինչև 15.00-ը ։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2022 թվականի մայիսի 05-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ 010 651 621 հեռախոսահամարով: