“Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի կիրառման մասին” կոնվենցիա (Ռոտերդամ, 1998թ.)

Կոնվենցիայի տեքստն ընդունվել է 1998թ. սեպտեմբերի 10-ին Ռոտերդամում (Նիդերլանդներ) կայացած լիազորների համաժողովի կողմից: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2004թ. փետրվարի 24-ին:

Կոնվենցիայի նպատակներն են.
խթանել կողմերի համատեղ պատասխանատվությունը և 
համագործակցությանն ուղղված ջանքերը որոշակի վտանգավոր նյութերի միջազգային առևտրում` մարդկանց առողջությունը և շրջակա միջավայրը պոտենցիալ վտանգից պաշտպանելու համար,
նպաստել շրջակա միջավայրի համար վտանգավոր նյութերի
անվտանգ օգտագործմանը` դրանց բնութագրիչների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը հեշտացնելու, դրանց ներմուծման ևարտահանման վերաբերյալ որոշումների կայացմանը նպաստելու և այդպիսի որոշումների վերաբերյալ տեղեկատվությունը կողմերին փոխանցելու միջոցով:

Կոնվենցիան ստեղծում է նախնական տեղեկացման և համաձայնության (PIC) ընթացակարգի իրագործման համար իրավական պարտավորություններ: Կոնվենցիայի հիմքում ընկած է ՅՈՒՆԵՊ-ի և ՖԱՕ-ի կողմից 1989թ.-ին սկզբնավորված և 2006թ. փետրվարի 24-ին դադարեցված PIC կամայական ընթացակարգը:

Ստորագրվել է 1998թ.-ին:
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2003թ. հոկտեմբերի 22-ին: