ՄԱԿ-ի Շրջակա Միջավայրի ծրագրի (UNEP) և Դանիայի տեխնիկական համալսարանի Համագործակցության կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Տեխնոլոգիաների կարիքների գնահատում» դրամաշնորհային ծրագիր

Ծրագրի անվանումը ՄԱԿ-ի Շրջակա Միջավայրի ծրագրի (UNEP) և Դանիայի տեխնիկական համալսարանի Համագործակցության կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Տեխնոլոգիաների կարիքների գնահատում» դրամաշնորհային ծրագիր
Ծրագրի իրականացման ժամանակահատվածը` մայիս 2015թ. – նոյեմբեր 2016թ.

Ծրագրի նպատակը՝
1. գնահատել երկրի հնարավորությունները դիմակայելու կլիմայի գլոբալ փոփոխության մարտահրավերներին,
2. շահագրգիռ կողմերի լայն մասնակցությամբ հստակեցնել կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքների մեղմման և հարմարվողականության հնարավորությունները,
3. մշակել կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքների մեղմման և հարմարվողականության նոր տեխնոլոգիաներ,
4. մշակել մեղմացման և հարմարվողականության գծով <<Տեխնոլոգիական գործողությունների պլան>>,
5. մշակել առաջարկություններ <<Տեխնոլոգիական գործողությունների պլան>>-ի, իրականացման համար:

Ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսվող գործողություններ.
1. կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքների մեղմման ու հարմարվողականության ուղղությամբ իրականացված և իրականացվող տեխնոլոգիաների ուսումնասիրություն, վերլուծություն և հաշվետվության պատրաստում,
2. արդյունավետ տեխնոլոգիաների կիրառման խոչընդոտների, բարենպաստ պայմանների վերլուծություն և հաշվետվության պատրաստում,
3. առաջնային տեխնոլոգիաների փոխանցման համար պոտենցիալ խոչընդոտների և ազգային մակարդակով պոտենցիալ շուկայական հնարավորությունների վերլուծություն,
4. տեխնոլոգիաների բազմակողմանի վերլուծություն և առաջնահերթությունների սահմանում,
5. տեխնոլոգիական կարիքների գնահատման (TNA/ՏԿԳ) ամփոփ հաշվետվություն, որում ներկայացվում են նշյալ ոլորտներում մեղմացումների և հարմարվողականության գծով տեխնոլոգիաների առաջնայնություները,
6. մեղմացման և հարմարվողականության գծով <<Տեխնոլոգիական գործողությունների պլան>>-ի կազմում,
7. <<Տեխնոլոգիական գործողությունների պլան>>-ի իրագործման նպատակով առաջարկների մշակում:
8. Շահագրգիռ կողմերի լայն շրջանակի մասնակցությամբ ազգային աշխատաժողովների կազմակերպում` նոր տեխնոլոգիաների բացահայտման, քննարկման և դրանց փոխանցման հնարավորությունների հստակեցման նպատակով: