Համապատասխանությունը ՀՀ կառավարության 2021-26թթ․ գործունեության միջոցառումների ծրագրին՝
Նպատակ 6․ Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության և մեղմման գործողությունների իրականացումը։
Ծրագրի անվանումը՝
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի «Շենքերի ոլորտում չափողականություն, հաշվետվողականություն և հավաստագրում (ՉՀՀ) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» բաղադրիչ։
Ծրագրի տևողությունը՝
3 տարի, երկարացվել է մինչև 2026թ․ հունիս։
Ծրագրի արժեքը՝
700 000 ԱՄՆ դոլար։
Իրականացնող կազմակերպությունը՝
ՀՀ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ
Ծրագրի նպատակը՝
Նվազեցնել ջերմոցային գազերի /ՋԳ/ արտանետումները Հայաստանում գոյություն ունեցող շենքերի ֆոնդից և այդ միջոցով ապահովել կայուն զարգացման օգուտները։ Ծրագիրը կհանգեցնի էներգիայի էական խնայողության և դրա արդյունքում՝ ՋԳ արտանետումների կրճատման, կանաչ աշխատատեղերի ստեղծման և աղքատության կրճատման։ Ծրագիրը կաջակցի շենքերի ոլորտում ՉՀՀ-ի շրջանակի, այդ թվում` Էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգերի ստեղծմանը և տեղայնացմանը՝ ՄԱԶԾ-ի փորձի հիման վրա։
Բաղադրիչի նպատակը՝
Հայաստանում շենքերի ոլորտի ենթաօրենսդրական ակտերի, ուղեցույցների, մեթոդաբանությունների մշակումը, էներգիայի կառավարման տեղեկատվական համակարգի (ԷԿՏՀ, EMIS) մշակում՝ հաշվարկային TIER 2 մակարդկի մոտեցման կրառմամբ և հաշվարկային TIER 1 մակարդկի մոտեցման կիրառման հնարավորությամբ (ստուգաճշտված մոդելավորում)։ Ինչպես նաև գիտելիքի կառավարման ծրագրի, հաղորդակցության, տարածման ռազմավարության մշակումը և վեբկայքի ընդլայնում՝ տեղեկատվության տարածման, շահագրգիռ կողմերի հաղորդակցության և շենքերում էներգասպառման մոնիտորինգի վերաբերյալ տեղեկատվության ակտիվ տարածման համար։
Ծրագրի նկարագրությունը՝
Արդյունք 1․ Հայաստանում շենքերի ոլորտի ՉՀՀ համակարգի ստեղծում․
Առաջադրանք 1․ Ենթաօրենսդրական ակտերի, ուղեցույցների, մեթոդաբանությունների մշակում
- Շենքերում ՉՀՀ շրջանակի ենթաօրենսդրական ակտերի ցանկի մշակում:
- Առաջնային էներգիայի գործակիցների (ըստ էներգակիրների և Էլեկտրաէներգետիկ համակարգում ցանցային գործակիցների) կարգի սահմանման վերաբերյալ նորմատիվատեխնիկական փաստաթղթի մշակում։
- էներգակիրների և ցանցային էլեկտրաէներգիայի արտանետումների գործակիցների սահմանման վերաբերյալ նորմատիվատեխնիկական փաստաթղթի մշակում։
- ՀՀ նորակառույց շենքերիի էներգետիկ բնութագրերի (ՇԷԲ) սերտիֆիկատի ձևանմուշի մշակվում: Նոր սերտիֆիկատը (պիտակը) պետք է հաշվի առնի ջեռուցումը, հովացումը, օդափոխությունը, տաք ջրամատակարարումը և լուսավորությունը, վերականգնվող էներգիայի արտադրությունը, ջերմոցային գազերի արտանետումները և շենքի ծախսարդյունավետությունը:
- Ուղեցույց տարբեր կատեգորիայի շենքերի համար ՉՀՀ շրջանակի, էներգասպառման մոնիտորինգի մեթոդաբանության մշակում։
Առաջադրանք 2․ ՉՀՀ հարթակի կազմակերպում, էներգիայի կառավարման տեղեկատվական համակարգի (ԷԿՏՀ, EMIS) մշակում՝ հաշվարկային TIER 2 մակարդկի մոտեցման կրառմամբ
- Հասարակական շենքերի գույքագրման տվյալների հավաքագրման համար հարցաթերթիկի (էլեկտրոնային ձև) մշակում։
- Վերանորոգման համար ընտրված (կամ վերանորոգված) շենքերից ստատիկ և դինամիկ տվյալների հավաքագրում։
- Էներգամատակարար ընկերությունների («ՀԷՑ» ՓԲԸ, «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ) և Հիդրոօդերևութաբանության ծառայության հետ հուշագրերի ստորագրում՝ մատակարարված էներգիայի և եղանակի վերաբերյալ տվյալների (էլեկտրաէներգիա, բնական գազ, արտաքին ջերմաստիճան, օդի հարաբերական խոնավություն և այլն) հավաքագրում։
- Հաշվարկային TIER 2 մոտեցման հիման վրա էներգախնայողության հաշվարկի համար հավաստագրման և հաշվարկման արձանագրության մշակում (տվյալների բազայի ֆունկցիոնալ ճշգրտում):
- ՉՀՀ հարթակի և ԷԿՏՀ համակարգի համար վեբ-հավելվածի մշակում: ԷԿՏՀ ծրագրակազմի և սարքային ապահովման որոշում, գնում և փորձարկում ջերմաարդիականացված հասարակական շենքերի առաջին խմբաքանակի համար։
- Տվյալների բազայի ձևավորման շուրջ քննարկում համապատասխան շահագրգիռ կողմերի հետ (թեստ, որը կօգնի պարզել, թե ինչքանով է հարմարավետ օգտվողների համար)։
- Տվյալների բազայի վերջնականացում և էներգախնայողության մոնիտորինգ:
Առաջադրանք 3․ ՉՀՀ հարթակի կազմակերպում, կամ առկա վեբ հարթակի մոդիֆիկացում՝ ԷԿՏՀ (EMIS) հաշվարկային TIER 1 մակարդկի մոտեցման կիրառման հնարավորությամբ (ստուգաճշտված մոդելավորում)
- Շենքերի վերակառուցման համար էներգաարդյունավետության միջոցառումների ներքևից-վերև մեթոդաբանության մշակում։
- Երկրին բնորոշ գործակիցների (էնեգետիկ բնութագրեր, սարքավորուներ, կորուստներ) և «Ծախս – օպտիմալ» մեթոդաբանության մշակում։
- Հաշվարկային TIER 1 մոտեցման հիման վրա էներգախնայողության հաշվարկի համար հավաստագրման և հաշվարկման արձանագրության մշակում (տվյալների բազայի ֆունկցիոնալ ճշգրտում):
- Տվյալների բազայի ձևավորման քննարկում համապատասխան շահագրգիռ կողմերի հետ (օգտագործողի համար հարմարավետության ստուգում):
- Տվյալների բազայի վերջնականացում և էներգախնայողության մոնիտորինգ (շենքերում էներգաարդյունավետությանն առնչվող բոլոր ծրագրերի տեղադրում. Ներառյալ ազգային և տեղական էներգետիկ կայուն զարգացման գործողությունների ծրագրերը):
Առաջադրանք 4․ Գիտելիքների կառավարման ծրագրի, հաղորդակցության, տարածման ռազմավարության մշակում
- Գիտելիքի կառավարման պլանի մշակում:
- Հաղորդակցության ռազմավարության մշակում:
- Տարածման ռազմավարության մշակում:
Առաջադրանք 5․ ՉՀՀ համակարգի վերջնականացում, կարողությունների զարգացում
- Ապագա օգտագործողների հայտնաբերում պետական և համայնքային հաստատություններից:
- ՉՀՀ, ԷԿՏՀ (EMIS) համակարգի և էներգասպառման մոնիտորինգի վերապատրաստման դասընթացների մշակում TIER 2 և TIER 1 մակարդկների մոտեցման կրառմամբ:
- Տեղական կառավարման մարմինների անձնակազմի ընդհանուր վերապատրաստում ՉՀՀ, ԷԿՏՀ (EMIS) համակարգի և էներգասպառման մոնիտորինգի թեմաներով։
- Նշանակված անձնակազմի հատուկ վերապատրաստում վերոնշված թեմաներով:
Առաջադրանք 6․ Նոր Վեբկայքի ստեղծում, կամ գործող հարթակի ընդլայնում՝ տեղեկատվություն, շահագրգիռ կողմերի հաղորդակցություն
- Վեբկայքի ստեղծում, հաղորդակցության հարթակ, համագործակցություն, դասընթացներ, գիտելիքների և հմտությունների փոխանակում:
- Առցանց հարցումներ օգտագործողների հաջողությունների, խնդիրների նաև սեռական կազմը (կին/տղամարդ հարաբերությունը) պարզելու համար։
Առաջադրանք 7․ Տեղեկատվության տարածման ձևաչափերիի հաստատում, ծրագրի արդյունքների ազդեցության ներուժի բարձրացում միջազգային մակարդակի
- Սեմինարների, ազգային աշխատաժողովների, շենքերում շրջայցերի, շնորհանդեսների, «Մաստեր Կլասների», համայնքային էներգաարդյունավետության «օրինակելի տարածքների» կազմակերպում:
- Գովազդային նյութեր, օրինակ. դեպքերի ուսումնասիրություններ, բրոշյուրներ և ճեպազրույցներ, որոնք պատրաստվել, տպագրություն և տարածում:
- Ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքի և արդյունքների ներկայացում ամենամյա կայուն էներգիայի վերաբերյալ ֆորումին, որը պարբերաբար կազմակերպվում է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ ՄԱԿ), ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և այլ միջազգային գործընկերների կողմից:
Առաջադրանք 8․ Շենքերի ՉՀՀ, ԷԿՏՀ համակարգի, հասարակական այլ շենքերում էներգասպառման մոնիտորինգի վերաբերյալ տեղեկատվության ակտիվ տարածման խթանում (կազմակերպությունների, անհատների, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում)
- Աշխատանք ազգային էներգամատակարարների և էներգետիկ ձեռնարկությունների հետ սպառողներին էներգաարդյունավետության ՋԳ նվազեցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման եղանակների մշակման նպատակով։
Բաղադրիչի վերջնարդյունքներն են․
- Շենքերի ոլորտում արտանետումների գործակիցների հաշվարկման մեթոդաբանություններ։
- Էներգետիկ կառավարման տեղայնացված տեղեկատվական համակարգ։
- Արդիականացված և թարմացված Mershenq.am վեբ-կայք։
- Իրականացված դասընթացներ։
- Իրազեկման աշխատանքներ, գովազդային նյութեր։