Ծրագրի անվանում՝
Հայաստանում հողերի դեգրադացման կանխման (LDN) հանձնառությունների/պարտականությունների իրականացումը` դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով։
Համապատասխանությունը ՀՀ կառավարության 2021-26թթ․ գործունեության միջոցառումների ծրագրին՝
Նպատակ 10․ Հողերի աղտոտման և դեգրադացման կանխարգելմանն ու նվազմանն ուղղված քաղաքականության մշակումը և իրականացումը։
Ծրագրի տևողություն՝
3 տարի։
Ծրագրի ընդհանուր բյուջ՝
14.201.105 ԱՄՆ դոլար, որից 12.018.000 համաֆինանսավորմամբ։
Իրականացնող կազմակերպություն՝
ՀՀ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ։
Ծրագրի նպատակ ՝
Աջակցել Հայաստանի Հողի չեզոք դեգրադացիայի նպատակների իրագործմանն ուղղված ազգային ջանքերին՝ հողային ռեսուրսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով։
Ծրագրի նկարագրություն՝
Բաղադրիչ 1. Հողի դեգրադացիայի չեզոքացման (ՀՉԴ) փաստացի տվյալների հիման վրա ազգային մակարդակով բարենպաստ պայմանների և կարողությունների ամրապնդում:
1) ՀԴՉ-ի քաղաքականության վերանայում և մուտքի կետերի սահմանում համապատասխան ոլորտներում, ինչպիսիք են շրջակա միջավայրը, գյուղատնտեսությունը, անտառտնտեսությունը, էներգետիկան և հողաշինությունը, ներառյալ գենդերային վերլուծությունը և խորհրդատվությունը գյուղական կանանց և համապատասխան շահագրգիռ կողմերի հետ։
2) ՀԴՉ սկզբունքների իրականացման քաղաքականության բացերի և խոչընդոտների վերլուծություն, ներառյալ գենդերային նկատառումներով դրույթների բացահայտում:
3) Մշակել միջոլորտային քաղաքականություն ՀԴՉ-ի հասնելու համար՝ արոտավայրերի վրա կենտրոնացած լանդշաֆտների համապարփակ կառավարման միջոցով:
4) ՀՀ-ում ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիաի և հողերի կայուն կառավարման իրականացման առկա մեխանիզմների վերլուծություն:
5) Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի (UNCCD) ազգային գործիքակազմի նոր տեխնիկական առաջադրանքների մշակում, որը ներառում է գենդերային գործոններն ու ՀԴՉ-ի նպատակները։
6) Գենդերային գործոնների և ՀԴՉ ներդրմանն աջակցող միջոլորտային համակարգման մեխանիզմների ստեղծում՝ Լոռու և Սյունիքի մարզերի լանդշաֆտային գոտիներում։
7) Հողերի դեգրադացիայի գնահատում (LADA)` գլոբալ և տեղական գործիքները կօգտագործվեն հողերի դեգրադացիայի վիճակը, միտումները և շարժիչ գործոնները գնահատելու համար, ներառելով թե ինչպես են գենդերային տարբերությունները և անհավասարությունները նպաստում հողերի դեգրադացիային:
8) Բնապահպանական մոտեցումների Համաշխարհային ակնարկ (WOCAT) տեխնոլոգիաների (QT) և մոտեցումների (QA) հարցաթերթիկները կօգտագործվեն հողերի կայուն կառավարման դեգրադացիայի գործոնները և խոչընդոտները գնահատելու համար, ներառյալ հողի սեփականության հարցերը, հարցազրույցների և շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների հիման վրա: QT-ում արդեն ներառված են հողօգտագործման իրավունքներին վերաբերող հարցեր, և հողատիրությունը՝ որպես դեգրադացիայի գործոն, ենթարկվելու է խորքային գնահատման:
9) Հողերի դեգրադացիայի տնտեսագիտական գնահատման (ELD) գործիքներն ու գիտելիքները կօգտագործվեն հողերի դեգրադացիայի ծախսերը գնահատելու և (կամ) հաշվարկելու համար՝ օգտագործելով բազմամակարդակ մոտեցում՝ հողերի կայուն կառավարման տեխնիկայի ներդրումից ստացված տնտեսական օգուտները քանակականացնելու համար: Այս մոտեցումը կարող է օգտագործվել նաև հողերի դեգրադացիայի չեզոքացման ծախսերը գնահատելու համար:
10) Հայաստանում առկա տվյալների և ցուցանիշների խորացված վերլուծություն ըստ հողածածկույթի, հողերի արտադրողականության և հողի օրգանական ածխածնի՝ ՀԴՉ մոնիթորինգին և ՀՌԿԿ ազդեցությանը վերաբերող այլ ազգային ցուցանիշների վերաբերյալ:
11) Առկա ազգային տվյալների հավաքածուների և ազատ հասանելի հեռահար զոնդավորման տվյալների օգտագործմամբ CollectEarth (FAO) և Trends.Earth (CI) գործիքների միջոցով Հողերի դեգրադացիաի չեզոքացման գնահատում:
12) ՀԴՉ սկզբունքների վերաբերյալ վերապատրաստման մոդուլի մշակում, ներառյալ հողի սեփականության և գենդերային չափորոշիչները, հայեցակարգերը և հիմնական ցուցանիշները, որոնք ուղղված են որոշում կայացնողներին և տեխնիկական անձնակազմին:
13) Գործնականում ՀԴՉ-ի վերաբերյալ ուսուցման մոդուլի մշակում և ինչպես է ՀՌԿԿ ներդրումը նպաստում ազգային և ենթազգային մակարդակներում ՀԴՉ թիրախների գենդերային ընկալմանը հասնելուն՝ ուղղված տեխնիկական անձնակազմին, ինչպես նաև տեղական համայնքներին (գյուղական խորհրդատվական ծառայության միջոցով՝ ֆերմերներին վերապատրաստում և այլն):
Բաղադրիչ 2. Հայաստանի դեգրադացված լանդշաֆտներում ՀԴՉ-ի նպատակներին հասնելու համար կայուն մեթոդների և կայուն կառավարման մոտեցումների ընդլայնումով ակնկալվում է նպատակային երկու մարզերում՝ Լոռու և Սյունիքի մարզերում, իրականացնել 4000 հա դեգրադացված արոտավայրերի վերականգնում, պետական անտառային ֆոնդի շրջանակներում 7,300 հա անտառային տարածքների և լքված հողերի վերականգնում:
1) Ուղեցույցների մշակում՝ առաջարկություններ սահմանելու և արոտավայրերի կառավարման խմբերի իրավական կարգավիճակի և պաշտպանության համար ճանապարհային քարտեզ ապահովելու համար, ինչպես ակտիվ, այնպես էլ պոտենցիալ, ընտրված նախագծային համայնքներում, ներառյալ հողի պատկանելիության իրավունքը:
2) Շահագրգիռ կողմերի վերլուծություն՝ հաշվի առնելով գենդերային ասպեկտների ազդեցությունը: Տեղական ինքնակառավառման մարմինների, ինչպես նաև տեղական համայնքների մոբիլիզացումը՝ Լոռու և Սյունիքի թիրախային լանդշաֆտներում հավասար մասնակցության համար։
3) Տեղական համայնքների հետ մասնակցային պլանավորում` LADA / WOCAT և ՀՌԿԿ մեթոդաբանությանը համապատասխան, որը կներառի կանանց խմբերը և/կամ դերակատարները, որոնք ներկայացնում են գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց շահերը:
4) Արոտավայրերի կառավարման կայուն պրակտիկաների ցուցադրում Ինտեգրացված հողերի կառավարում ծրագրի շրջանակներում, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց հստակ դերերի և արոտավայրերի գենդերային հավասար հասանելիության և դրանց կառավարման վրա, ներառյալ սերմնացան/տնկել՝ կերի, հողային աշխատանքների և ջրի հավաքման համար կայուն և բարձրորակ բազա ստեղծելու, խոնավ տարածքների և այլ բազմազան լանդշաֆտային տարածքների ստեղծում՝ որպես արոտավայրերի օժանդակ բաղադրիչներ:
5) Անտառների կայուն կառավարման պրակտիկաների ցուցադրում հողերի ինտեգրված կառավարման պլանների շրջանակներում, ինչը նաև կապահովի անտառային ռեսուրսների արդար հասանելիությունը: Այս գործողությունը կիրականացվի Լոռիում և Սյունիքում ՊԳԿ/ԿԿՀ ծրագրի հետ համատեղ, որը կապահովի համաֆինանսավորում ծառատնկարանների ստեղծմանը, ներդրումները կայուն և կլիմայական հարմարվողականության մեջ ներդաշնակեցված անտառաբուծության մոտեցումներում և պրակտիկաներում, ինչպես նաև ընտրված լանդշաֆտներում անտառային հողերի վերականգնում:
6) Շղթայի քարտեզագրում, շղթայական շուկայի քարտեզագրում, ցուցադրում շղթայական դերակատարի մակարդակով, զննում շղթայի մակարդակով, կատարողականի ցուցանիշների և կատարողականի թիրախների նույնականացում:
7) Արժեշղթաների ընտրություն՝ հիմնված բնապահպանական և սոցիալ-տնտեսական կայունության չափանիշների վրա:
8) Սոցիալական կյանքի ցիկլի գնահատումներ (SLCAs) և կյանքի ցիկլի կայունության գնահատումներ (LCSAs) ընտրված արժեքային շղթաների համար, որոնք իրականացվել են, ներառյալ հողօգտագործման և գենդերային համապատասխան ցուցանիշները՝ հիմնված ՊԳԿ ուղեցույցների և ԵԽ-ի կողմից աջակցվող քարտեզագրման գենդերային չափումների վրա:
9) Հայաստանի ազգային գյուղատնտեսական համալսարանի 3 ուսումնական ծրագրերի փոփոխություն՝ ներառելու ՀԴՉ-ի համապատասխան թեմաները և գյուղատնտեսական ԱՇ-ների գենդերային չափումները. որպես ընտրված արժեքային շղթաների շուկայավարում, վերամշակում և հավաստագրում:
10) Ընդլայնման ծառայության վերապատրաստում (350 մասնակիցներ , 50% կանայք) նոր բիզնես մոդելների, ինչպես նաև ընտրված արժեշղթաների շուկայավարման, վերամշակման և հավաստագրման վերաբերյալ:
Բաղադրիչ 3. Մոնիթորինգի, գնահատման, քաղած դասերի վերլուծությամբ կատարվելու է իրականացված ծրագրի միջնաժամկետ և վերջնաժամկետ գնահատում, ինչպես նաև գլոբալ բնապահպանական օգուտների, հարակից օգուտների և դեգրադացված լանդշաֆտների մոնինթորինգային համակարգում ՀԿԿ և գենդերային տվյալների համակցում:
1) Գլոբալ բնապահպանական օգուտների մոնիթորինգ, ներառյալ ՀՌԿԿ-ի և ածխածնի օգուտների տակ գտնվող տարածքը:
2) Սոցիալ-տնտեսական օգուտների մոնիթորինգ՝ օգտագործելով գենդերային բաշխված տվյալները:
3) Հողածածկույթի տվյալների ներդաշնակեցում և թվայնացում հողային կադաստրի հետ միասին:
4) Հողի արտադրողականության մոնիթորինգի ներդաշնակեցում հեռահար զոնդավորման (NDVI) և հողի բերրիության ազգային տվյալների միջոցով:
5) Հողի օրգանական ածխածնի մոնիթորինգ գյուղատնտեսական փորձարարական կայաններում՝ թվայնացված:
6) Գենդերային արձագանքող հաղորդակցության ռազմավարության մշակում առանցքային նախարարությունների և շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցելով:
7) Հաղորդակցման ռազմավարության ընդունում ազգային ՀԴՉ համակարգման մեխանիզմի կողմից, որը կստեղծվի 1.1 արդյունքի ներքո:
8) Հանրային իրազեկման արշավ՝ ծրագրի բոլոր ուղղակի և անուղղակի շահառուներին հասնելու համար:
9) Կազմակերպվել է առնվազն 10 տեղեկատվական միջոցառում և լրատվամիջոցների իրազեկման միջոցառումներ:
10) Գենդերի վրա հիմնված գիտելիքի կառավարման այլ արտադրանք. 2) երկու ապրանք, որոնք ուղղված են տղամարդ և կին ֆերմերներին՝ օգտագործելով հեշտությամբ մատչելի ձևաչափեր, որոնք ուղղված են կանանց: 3) «Գենդերային արձագանքող ՀՌԿԿ մոտեցումներ Հայաստանում ՀԴՉ թիրախների համար. տարբերակներ, որոնք գործում են կանանց և տղամարդկանց համար»: