Համապատասխանությունը ՀՀ կառավարության 2021-26թթ․ գործունեության միջոցառումների ծրագրին՝
Նպատակ 4․ Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ռեժիմների և վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացումը, հարակից բնակավայրերի կարողությունների զարգացումը։
Ծրագրի անվանումը՝
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում։
Ծրագրի տևողությունը՝
4 տարի։
Ծրագրի արժեքը՝
2 506 000 ԱՄՆ դոլար։
Ծրագրի ֆինանսավորման աղբյուրը՝
Հարմարվողականության հիմնադրամ։
Իրականացնող կազմակերպությունը՝
ՀՀ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ։
Ծրագրի տարածքը`
- Տավուշի մարզի Դիլիջան համայնք (Դիլիջան, Հաղարծին, Աղավնավանք, Գոշ, Խաչարձան, Թեղուտ, բնակավայրեր),
- Արարատի մարզի Վեդի համայնք (Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ, Դաշտաքար բնակավայրեր),
- Լոռու մարզի Փամբակ համայնք (Մարգահովիտ բնակավայր),
- Լոռու մարզի Ֆիոլեոտովո համայնք։
Ծրագրի նպատակը՝
- Նվազեցնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և «Դիլիջան» ազգային պարկին հարակից տեղական համայնքների խոցելիությունը կլիմայական ռիսկերի նկատմամբ,
- Կլիմայի փոփոխության պայմաններում ամրապնդել գյուղատնտեսական և ինստիտուցիոնալ պլանավորման կարողությունները` բարձրացնելով բնական և գյուղատնտեսական էկոհամակարգերի հարմարվողականության մակարդակը:
Ծրագրի նկարագրությունը՝
Բաղադրիչ 1․ Համայնքահեն խելացի գյուղատնտեսական գործելակերպի ներդրում դեգրադացված տարածքներում և բուֆերային գոտիներում․
Բաղադրիչ 2. Խոցելի գյուղական համայնքներում ներդնել և ամրապնդել կլիմայակայուն խելացի տեխնոլոգիաները և արժեշղթաները․
Բաղադրիչ 3. Կլիմայակայուն խելացի գյուղատնտեսական գործելակերպի վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում, մոնիթորինգ և որոշումների կայացման կարողությունների հզորացում․
Խնայողական հաշվում առկա դրամական միջոցներից կուտակված միջոցների օգտագործում`
1․ Դիլիջան համայնքին է տրամադրվել աղբատար մեկ մեքենա,
2․ Հարմարվողականության և այլ հիմնադրամներին ներկայացման նպատակով դրամաշնորհային ծրագրային ամբողջական փաթեթների և դրամաշնորհային ծրագրերի հայեցակարգերի մշակում, որի շրջանակներում մշակվել և Հարմարվողականության հիմնադրամ է ներկայացվել․
- «Հայաստանի` հարմարվողականության ֆինանսավորման ազգային մեխանիզմ» վերնագրով դրամաշնորհային հայտը,
- «Հայաստանի չորային գոտիներին և անտառային պահպանվող տարածքներին հարակից համայնքների հողահեն հարմարվողականության կարողությունների հզորացում՝ նախորդ ծրագրի հաջողված մեխանիզմների կրկնօրինակման և ընդլայնման միջոցով» վերնագրով դրամաշնորհային հայտը,
- «Շիրակի մարզում կլիմայի փոփոխության նկատմամբ համայնքների դիմակայունության բարձրացում՝ Արթիկ համայնքում իրականացված պիլոտային ծրագրի լավագույն փորձի կիրառմամբ» վերնագրով դրամաշնորհային հայտի հայեցակարգը։
3․ Շրջակա միջավայրի օրվա կապակցությաբ կլիմայի փոփոխության պայմաններում հարմարվողականության վերաբերյալ արշավների և այլ միջոցառումների կազմակերպում:
4․ «Սևանա լճում սիգի պաշարների ուսումնասիրություն», իրականացնող` Չեխիայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի կենսաբանության կենտրոնի հիդրոլոգիայի ինստիտուտ։
5․ «Վայոց Ձորի մարզի Արփի համայնքում արջերի հարձակումից բնակչության պաշտպանության միջոցառումների մշակում»։
6․ Վայոց Ձորի մարզի Շատին բնակավայրում արջերից պաշտպանության նպատակով «Խելացի հովիվ» ցանկապատի կառուցում։