<<Հայաստանում անապատացման դեմ պայքարի ազգային միջոցառումների ծրագրի ներդաշնակեցում և ազգային հաշվետվության կազմում>> դրամաշնորհային ծրագիր

Հայաստանում Անապատացման Դեմ Պայքարի Ազգային Միջոցառումների Ծրագրի Ներդաշնակեցումը և Ազգային Հաշվետվության Կազմումը

Ծրագրի անվանումը Հայաստանում անապատացման դեմ պայքարի ազգային միջոցառումների ծրագրի ներդաշնակեցման և ազգային հաշվետվության կազմման դրամաշնորհային ծրագիր

Ծրագրի նպատակը Ներդաշնակեցնել ազգային միջոցառումների ծրագիրը ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի մասին>> կոնվենցիայի 10-ամյա ռազմավարական ծրագրին: Այդ թվում` ԱՄԾ-ի դիտարկման և գնահատման, իրազեկվածության բարձրացմանը ուղղված միջոցառումների անցկացում, ԱՄԾ-ի ներդաշնակեցման նպատակով գիտական և մարդկային կարողությունների զարգացում, քաղաքական և ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծում և ամրապնդում, ֆինանսական և տեխնոլոգիական շրջանակի ստեղծում, մշտադիտարկման և գնահատման կարողությունների զարգացում, հաշվետվական գործընթացներում ներպետական պատասխանատվության բարձրացում, ԳԷՀ-ի, շրջակա միջավայրի մասին բազմակողմանի համաձայնագրերի տեղեկատվության և գիտելիքի կառավարում, հողի որակի վատթարացմանը վերաբերող այլ տվյալների շտեմարանների ցուցանիշային տվյալների և գիտելիքների ներդաշնակեցում:

Ծրագրի սկիզբը` 27.02.2014թ.

Ծրագրի ավարտը` 26.09.2014թ.