Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը փնտրում է դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքի մասնագետի

Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը համագործակցության է հրավիրում դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում աշխատանքային  փորձ ունեցող և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ արդյունավետ աշխատանքներ իրականացնող փորձառու մասնագետների։

Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել իրենց ինքնակենսագրականները և հարակից փաստաթղթերը՝ դրանք ուղարկելով info@cep.am էլեկտրոնային հասցեին։