ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը ձևավորում է փորձագետների բանկ, որում ընդգրկված ոլորտային մասնագետները կներգրավվեն պետական հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերում։Փորձագետների բանկում նախատեսվում է ընդգրկել հետևյալ մասնագետներին բուսաբան, անտառագետ, կաթնասունագետ, թռչնաբան, սողունագետ, ձկնաբան, ջրակենսաբան, միջատաբան, սնկաբան, հիդրոլոգ, հիդրոինժեներ, հիդրոշինարար, հողագետ, երկրաբան, լանդշաֆտագետ, ինժեներ-շինարար, կլիմայագետ, գյուղատնտես, այգեգործ, հեռահար զոնդավորման քարտեզագրող (GIS), քարտեզագիր, բնօգտագործման տնտեսագետ, տնտեսագետ, վիճակագիր, իրավաբան: Համապատասխան մասնագիտական գիտելիքներ և փորձ ունեցող անձանց առաջարկվում է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի էլեկտրոնային հասցեին (info@cep.am) ուղարկել ինքնակենսագրությունը։ Նամակի «Թեմա» տողում խնդրում ենք նշել «փորձագետների բանկ» բառակապակցությունը և մասնագիտությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-651-631 հեռախոսահամարով։