«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը ՄԱԿ-ի ՊԳԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է թիրախային տարածաշրջաններում հողային ռեսուրսների, համապարփակ կառավարման պլանների մշակում և իրականացում։
Այս աշխատանքների իրականացման նպատակով «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն աշխատանքի է հրավիրում «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի համակարգողի։
Համակարգողի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պարտադիր են՝
- Բարձրագույն կրթություն
- Օտար լեզուների իմացություն
- Աշխատանքային փորձ
- Թիմում աշխատելու կարողություն
Հայտերը և ինքնակենսագրականները կարող եք ուղարկել info@cep.am էլ.փոստին մինչև 2023 թվականի հուլիսի 11-ը, ժամը 1700:
Տեխնիկական առաջադրանքին կարող եք ծանոթանալ՝ անցնելով կցված հղումով։