ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (այսուհետ՝ Պատվիրատու) հրավիրում է անտառագիտության բնագավառում համապատասխան որակավորում և փորձ ունեցող մասնագետներին՝ ցուցաբերել իրենց հետաքրքրվածությունը անտառագետի ծառայություններ մատուցելու համար:
Ծրագրի համառոտ նկարագրություն՝
2018 թվականի հոկտեմբերի 12-ին Հարմարվողականության հիմնադրամի խորհրդի որոշմամբ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին (այսուհետ՝ ԲԾԻԳ ՊՀ) հատկացվել է դրամաշնորհ՝ «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի իրականացման նպատակով:
Ծրագրի նպատակն է Կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում բարձրացնել բնական և գյուղատնտեսական լադշաֆտների հարմարվողականության մակարդակը, կանխարգելել ջրհեղեղները և նվազեցնել դրանց հետևանքները, վերականգնել կլիմայի փոփոխությամբ և մարդածին ազդեցությունների հետևանքով խախտված բնական լադշաֆտը, բարձրացնել բնակչության գիտելիքների մակարդակը կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ:
Ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի վարչական տարածքում շուրջ 40հա փակված քարհանքի տարածքում հիմնվել է 30հա անտառպուրակ և 10հա հանգստի գոտի: Տնկման համար օգտագործվել են տարածքի հողակլիմայական պայմաններին առավել հարմարված ծառաթփատեսակներ։
Աշխատանքային պարտականություններ՝
Աշխատանքային պարտականությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում՝
- ուսումնասիրել 30հա անտառպուրակի և 10հա հանգստի գոտու տարածքում տնկված ծառաթփատեսակների կպչողականության մակարդակը,
- ուսումնասիրությունների հիման վրա հստակեցնել վերատնկման համար անհրաժեշտ ծառաթփատեսակների տեսականին ու քանակը,
- մշակել վերատնկման և խնամքի աշխատանքների ժամանակացույց,
- անմիջական հսկողություն իրականացնել վերատնկման և խնամքի գործընթացին` կազմակերպելով ԲԾԻԳ ՊՀ-ի կողմից ներգրավված աշխատողների աշխատանքները,
- առնվազն շաբաթը 1 անգամ այցելել տարածքներ` հսկելու աշխատանքների իրականացման ընթացքը,
- յուրաքանչյուր ամիս ներկայացնել հաշվետվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ,
- ծագած խնդիրների վերաբերյալ զեկուցել ԲԾԻԳ ՊՀ-ին:
Աշխատանքի նախատեսված տևողությունը՝ 3 տարի պայմանագրի ստորագրման օրվանից սկսած:
Այցելությունները տարածքներ իրականացվում են մասնակցի միջոցների հաշվին:
Որակավորման չափանիշներ՝
Մասնագետի որակավորման չափանիշներն են`
- բարձրագույն մասնագիտական կրթություն,
- վերջին 5 տարիների ընթացքում իրականացրած նմանատիպ աշխատանքների աշխատանքային փորձ:
Շահագրգիռ մասնակիները պետք է ներկայացնեն հետաքրքրվածության նամակ և համառոտ տեղեկատվություն` մասնագիտական կրթության և ընդհանուր աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ: Հետաքրքրվածության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր ձևով (առձեռն՝ ք. Երևան, Արմենակյան 129 կամ էլ-փոստով՝ info@cep.am) ոչ ուշ քան 2022թ. հոկտեմբերի 10-ը, ժամը 17:00:
Մասնակցի ընտրությունը կիրականացվի ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության և անձնական զրույցի ընթացակարգով:
Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ք. Երևան, Արմենակյան 129 հասցեում կամ զանգահարելով 010-65-16-31 հեռախոսահամարով յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 17:00: