Համապատասխանությունը ՀՀ կառավարության 2021-26թթ․ գործունեության միջոցառումների ծրագրին՝
Նպատակ 6․ Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության և մեղմման գործողությունների իրականացումը։
Ծրագրի անվանումը՝
Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում։
Ծրագրի տևողությունը՝
3 տարի։
Ծրագրի արժեքը՝
652,202 ԱՄՆ դոլար
Իրականացնող կազմակերպությունը՝
ՀՀ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ։
Ծրագրի նպատակը՝
Նպաստել տրանսպորտի ոլորտում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված ՀՀ ազգային նպատակների և Փարիզյան համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների։
Ծրագրի նկարագրությունը՝
Բաղադրիչ 1. Ցածրածխածնային շարժունակության ինստիտուցիոնալիզացում և ռազմավարական պլանավորում․
Բաղադրիչի շրջանակներում նախատեսված է՝
- Ձևավորել միջգերատեսչական համակարգող մարմին՝ ներառյալ կանանց իրավունքերի ՀԿ,
- Կազմակերպել կարողությունների զարգացման վեց դասընթացներ և Գլոբալ ծրագրի շրջանակներում վերապատրաստել էլեկտրոմոբիլների առանցքային շահառուներին՝ հաշվի առնելով կանանց կարիքները,
- Մշակել էլեկտրական շարժունակության ազգային ռազմավարություն։
Բաղադրիչ 2. Կարճաժամկետ արգելքների վերացում ցածրածխածնային էլեկտրական շարժունակության ցուցադրական ծրագրերի միջոցով․
Բաղադրիչի շրջանակներում նախատեսված է՝
«ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից UNEP-GEF ծրագրին մասնակցելու հանրային հետաքրքրվածության հրավերի հրապարակում պետական հատվածի շահագրգիռ կողմերի համար,
- Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում գնումների ծրագրի շահառուների վերջնական ընտրություն,
- Պիլոտային ծրագիրն ընդլայնելու նպատակով խորհրդակցությունների վարում միջազգային ֆինանսական կազմակերպությունների (օրինակ՝ ՎԶԵԲ, ԱԶԲ) հետ,
- Գնումների ծրագրի համար անհրաժեշտ տեխնիկական, գործառնական, շահագործման և սպասարկման, բնապահպանական և ֆինանսական որակավորումների և ընտրության չափանիշների ձևակերպում և հաստատում կառավարման խորհրդի կողմից,
- ԲԾԻԳ-ի կողմից էլեկտրական շարժիչով մեքենաների գնման հետաքրքրվածության հայտի (ներառյալ՝ բնապահպանական պահանջները` մարտկոցների վերամշակում/վերաօգտագործում և այլն) հրապարակում,
- Առաջարկների վերլուծության հրապարակում, հաղթողների հետ պայմանագրի կնքում (վերջինիս մեջ պետք է ներառվեն բնապահպանական պահանջները),
- Պիլոտային ծրագրի առաջընթացի մշտադիտարկման և գնահատման հիմնական կատարողական ցուցիչների (ֆինանսական ռեսուրսների և էներգիայի խնայողություններ, խոչընդոտներ, մեքենաներն օգտագործողների փորձ (լիցքավորում, սպասարկում և այլն, ներառյալ՝ գենդերային ասպեկտները)) հստակեցում և մշտադիտարկման ու գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման մեթոդաբանության պատրաստում (ներառյալ՝ տվյալների հավաքագրման ու վերլուծության համար անհրաժեշտ excel գործիք),
- Էլեկտրական շարժիչով մեքենաների գնում և փոխանցում մասնակից գերատեսչություններին,
- Լիցքավորման ենթակառուցվածքի գնում և տեղադրում,
- Նախնական քաղած դասերի հիման վրա կազմված և համապատասխան միջոցառումներ (անհրաժեշտության դեպքում) պարունակող մշտադիտարկման հաշվետվության ներկայացում (ներառյալ՝ գնված մեքենաների քանակի և բնութագրերի հաստատումը),
- Քաղած դասերի և ծրագրի ընդլայնման վերաբերյալ առաջարկությունների հաշվետվության ներկայացում և տարածում ծրագրի շահագրգիռ կողմերի և Գլոբալ ծրագրի շրջանակներում։
Բաղադրիչ 3. Քաղաքականության մշակում պիլոտային ծրագրի փորձի հիման վրա՝ ցածրածխածնային էլեկտրական շարժունակության ընդլայնման և վերարտադրելիության ապահովման նպատակով․
Բաղադրիչի շրջանակներում նախատեսված է՝
- Էլեկտրական մեքենաներին, ինչպես նաև լիցքավորման ենթակառուցվածքին առնչվող պետական գնումների հնարավոր թիրախների և կանոնակարգերի գնահատում՝ ներառելով թիրախների վերաբերյալ առաջարկությունները և ընդունման ենթակա դրույթների փաթեթը (հատկապես մարտկոցներին և էլեկտրական թափոններին առնչվող հարցերը) և հաշվի առնելով ցուցադրական ծրագրից քաղած դասերը,
- Գնումների կանոնակարգերի վերաբերյալ առաջարկի նախագծի (ներառյալ` էլեկտրական մեքենաներին առնչվող թիրախները), ցուցադրական ծրագրից քաղված դասերի ներկայացում շահագրգիռ կողմերին՝ խորհրդակցության նպատակով,
- Գնումների կանոնակարգերի առաջարկի նախագծի վերաբերյալ խորհրդակցություն Ծրագրի խորհրդի և բոլոր շահագրգիռ կողմերի հետ․ ստացված առաջարկների հավաքագրում,
- Գնումների կանոնակարգերի նախագծի (ներառյալ՝ հավաքագրված առաջարկությունները) ամփոփում և ներկայացում ընդունման համապատասխան պետական և համայնքային կառույցներին (վերջիններիս համար համապատասխան լիազորությունները սահմանվելու են ռազմավարության շրջանակներում),
- Կարգավորող դրույթների մշակում էլեկտրական շարժունակության ռազմավարության շրջանակներում առաջարկված հետևյալ թեմաների վերաբերյալ. մարտկոցների օգտագործում և էներգիայի մատակարարում, տարբեր ավտոպարկեր, քաղաքաշինություն և հողօգտագործում, բնապահպանական և սոցիալական ռիսկեր, լիցքավորման բիզնես մոդելներ, իրազեկվածության մակարդակի բարձրացում,
- Առաջարկվող քաղաքականության փաթեթի և դրան նպաստող և սահմանափակող գործոնների վերաբերյալ հաշվետվության (վերջինս պետք է հիմնված լինի քաղաքականության պոտենցիալ փաթեթների գնահատման վրա) ներկայացում քննարկման և ընդունման համապատասխան կառույցներին (համապատասխան մանդատ պետք է տրվի ռազմավարության շրջանակներում),
- Էլեկտրական շարժունակության ազգային ֆորումի անցկացում։