«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի «Շենքերի ոլորտում չափողականության, հաշվետվողականության և հավաստագրման (ՉՀՀ) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» բաղադրիչի շրջանակներում թափուր հաստիքի համալրում

ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակներում «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկն իրականացնում է «Շենքերի ոլորտում չափողականություն, հաշվետվողականություն և հավաստագրում (ՉՀՀ) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» բաղադրիչը։

Բաղադրիչի շրջանակներում ներկայում առկա է էներգետիկ աուդիտի փորձագետի թափուր հաստիք։ Փորձագետի առաջադրանքն է իրականացնել Հայաստանում շենքերի ոլորտում էներգասպառման, էներգաարդյունավետության մոնիթորինգ, վերլուծություն և էներգետիկ անձնագրերի կազմում։

Հաստիքի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կցված հայտարարության փորձի և որակավորման պահանջները հավաստող փաստաթղթերի լուսապատճեները և ինքնակենսագրականը ուղարկել info@cep.am և ajamoghlyan.armen@epiu.am էլեկտրոնային հասցեներին՝ թեմա դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս․թ․ ապրիլի 15-ը՝ մինչ 12։00-ն։

RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր

Ծրագրի նպատակը՝

Բարելավել ՀՀ անտառների և ջրաճահճային տարածքների կառավարումը թիրախային տարածաշրջաններում՝ ամրապնդելով նշված գործընթացներում համայնքների ներգրավվածությունը։

Իրականացնող կազմակերպությունը՝

Համաշխարհային բանկ։

Կատարող կազմակերպությունը՝

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ։

Ծրագրի բյուջեն՝

  • ԳԷՀ դրամաշնորհը՝ 5,450,000 ԱՄՆ դոլար։
  • Շվեդիայի Միջազգային Զարգացման և Համագործակցության Գործակալության դրամաշնորհը՝  3,200,000 ԱՄՆ դոլար։
  • Ընդհանուր համաֆինանսավորումը՝ 43,900,830 ԱՄՆ դոլար։

Ծրագրի բաղադրիչները՝

Բաղադրիչ 1. Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և համայնքների ներգրավվածություն Ենթաբաղադրիչ 1.1. Քաղաքականության վերանայում և մշակում
Ենթաբաղադրիչ 1.2. Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում
Ենթաբաղադրիչ 1.3. Համայնքահեն անտառկառավարման բարելավում
Բաղադրիչ 2. Ջրաճահճային տարածքների վերականգնում և պահպանություն՝ կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության ապահովմամբ Ենթաբաղադրիչ 2.1․ Ջրաճահճային տարածքների վերականգնում
Ենթաբաղադրիչ 2.2. Էկոտուրիզմի զարգացում
Բաղադրիչ 3. Անտառների վերականգնում Ենթաբաղադրիչ 3.1. Անտառվերականգնում
Ենթաբաղադրիչ 3.2. Հանքերի տեղամասերի վերականգնում
Բաղադրիչ 4․ Ծրագրի կառավարում  

Ծրագրային փաստաթղթերը․

  1. ՇԱՀԱԿԻՐՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՊԼԱՆ
  2. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ
  3. ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ 
  4. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ 

 

Հանրային լսումներ ոռոգման ջրագծերի կառուցման էսքիզային նախագծերի վերաբերյալ

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ը սույն թվականի հուլիսի 14-ին ժամը 12:00-ին Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի վարչական շենքում (1-ին փողոց, շենք 40) կազմակերպում է  Աղավնավանք և Հաղարծին վարչական միավորներում ոռոգման ջրագծերի կառուցման էսքիզային նախագծերի վերաբերյալ երկրորդ հանրային քննարկում/լսումներ:

Read More

«Խաղա՛, որ ԷԿՈկրթվես»․ Բնապահպանական ԾԻԳ-ը ներկայացնում է MyLegends խաղը

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Ապագա առաջնորդների ներգրավում․երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծվել է 4-ից բարձր տարիքային խմբի երեխաների համար նախատեսված MyLegends խաղը, որի նպատակն է նպաստել բնապահպանական ոլորտում վերջիններիս գիտելիքների ավելացմանը։

Read More