ՄԵՐ ՄԱՍԻՆ
 ԾՐԱԳՐԵՐ
 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 ԳՆՈՒՄՆԵՐ
 ԳՐԱԴԱՐԱՆ
 ԼՈՒՐԵՐ
 ՀՂՈՒՄՆԵՐ
 

ԹԵԺ ԳԻԾ
 
Բողոքներ և առաջարկություններ
 

Հայաստանը դարձել է Հարմարվողականության հիմնադրամում հավատարմագրված Արևելյան Եվրոպայի առաջին երկիրը











«Բնապահպանական ծրագրերի իրականացման
գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն
պարոն Գևորգ Ներսիսյանին



Հարգելի պարոն Ներսիսյան

Սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ Հարմարվողականության հիմնադրամի խորհուրդը  իր 28-րդ և 29-րդ հանդիպումների նիստերի միջև ընկած ժամանակահատվածում որոշում է կայացրել հավատարմագրելու Հայաստանի «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ը որպես Ազգային իրականացնող մարմին Հարմարվողականության հիմնադրամում:
Կից Ձեզ եմ ներկայացնում սույն նամակի Հավելվածում ներկայացված B.28-29/1 որոշումը:
Սույն որոշման հետ կապված հարցեր առաջանալու դեպքում մի վարանեք կապվել Հարմարվողականության հիմնադրամի խորհրդի քարտուղարության հետ:


Հարգանքով`


Միկկո Օլիկայնեն

Հարմարվողականության հիմնադրամի խորհրդի քարտուղարության կառավարչի պաշտոնակատար

-----------------------------------------------                                            


Հավելված
Հավատարմագրման որոշում


Հաշվի առնելով Հարմարվողականության հիմնադրամի մասնագետների խմբի առաջարկությունները` Հարմարվողականության հիմնադրամի խորհուրդը որոշեց`
ա) հավատարմագրել ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն Հարմարվողականության հիմնադրամում որպես Ազգային իրականացնող մարմին` պարզեցված հավատարմագրման գործընթացի շրջանակներում, 5 տարի ժամանակահատվածով(հավատարմագրման ժամկետը լրանում է 2021թ. նոյեմբերի 3-ին), և,
բ) «ԲԾԻԳ» ՊՀ-ին իրավունք տալ Հարմարվողականության հիմնադրամին ներկայացնել մինչև 4 մլն. ԱՄՆ դոլարի ծրագրային առաջարկ:


Որոշում B. 28-29/1


------------------------------------------------------------------------------------

Հայաստանը դարձել է Հարմարվողականության հիմնադրամում հավատարմագրված Արևելյան Եվրոպայի առաջին երկիրը
Հայաստանի «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ը որպես Հարմարվողականության հիմնադրամի 25-րդ ազգային իրականացնող մարմին


Վաշինգտոն 2016թ. նոյեմբերի 8: Հարմավորղականության հիմնադրամը նոր ուղիներ է հարթում` ընդլայնելով Հայաստանի խոցելի համայնքների հասանելիությունը կլիմայի ոլորտի ֆինանսական ռեսուրսներին, քանի որ Հայաստանը առաջինն է Արևելյան Եվրոպայում, ում ազգային իրականացնող գործակալությանը շնորհվել է ուղղակի մուտք(Direct access) Հարմարվողականության հիմնադրամի ռեսուրսներին:
ՀՀ բնապահապանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ը սույն թվականի նոյեմբերի 4-ին հավատարմագրվել է որպես հիմնադրամի 25-րդ ԱԻՄ(Ազգային իրականացնող մարմին):
Հարմարվողականության հիմնադրամը Ուղղակի մուտքի(Direct access) առաջամարտիկն է, ինչը զարգացող երկրներին հնարավորություն է տալիս մուտք ունենալ կլիմայի ոլորտի ռեսուսրներին և մշակել ու իրականացնել ծրագրեր ուղղակիորեն հավատարմագրված ԱԻՄ-ների միջոցով` կառուցելով կլիմայի փոփոխության հարմարվողականության իրենց սեփական կարողությունները: «ԲԾԻԳ» ՊՀ-ը այժմ արդեն կկարողանա մշակել ծրագրային առաջարկներ, որոնք հասանելի կլինեն Հարմարվողականության հիմնադրամի ռեսուրսներին` աջակցելով Հայաստանի ամենախոցելի համայքներին ստեղծելու կայունություն նպատակաուղղված կլիմայի փոփոխության հարմարվողականությանը:
«Լինելով Հավատարմագրման հիմնադրամում համատարմագրված Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի առաջին երկիրը շատ ոգևորիչ է մեզ համար»,- ասում է ԾԻԳ-ի տնօրեն պրն. Գևորգ Ներսիսյանը: Սա շատ կարևոր ձեռքբերում է, որով հնարավոր կլինի իրականացնել կլիմայի փոփոխության  պայմաններում բնական լադշաֆտների հարմարվողականությանը վերաբերող ծրագրերի իրականացումը»:
ԾԻԳ-ը դարձել է նաև Հիմնադրամի 3-րդ ԱԻՄ-ը, որը հավատարմագրվել է այլընտրանքյին, պարզեցված հավատարմագրման գործընթացի շրջանակներում, որը մշակվել է Հիմնադրամի կողմից ավելի փոքր գործակալությունների համար անցած տարի:
«Սա շատ լավ լուր է Հայաստանի խոցելի համայնքների համար, որոնք հանդիպում են  դժվարությունների` կապված կլիմայի փոփոխության հետ, և սա թերևս դռներ կբացի Արևելյան Եվրոպայի այլ տարածքների համար, որոնք ենթարկվում են նմանատիպ մարտահրավերների,- ասաց Հարմարվողականության հիմնադրամի խորհրդի նախագահ  Նարեշ Շարման: Հավատարմագրելով Արևելյան Եվրոպայի առաջին երկիրը Ուղղակի մոտքի շրջանակներում` սա հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար մշակել հարմարվողականության և կայունության կոնկրետ ծրագրեր կլիմայի նկատմամբ իր առավել խոցելի համայնքների համար, ինչպես նաև ապահովել պոտենցիալ մոդելներ, որոնք տարածաշրջանի այլ երկրները կարող են ընդօրինակել»:
«Այս հավատարմագրումը նոր ուղիներ է հարթում տարածաշրջանի համար: Այն նաև Հիմնադրամի գործող կլիմայի ֆինանսավորման պատրաստակամության ծրագրի արտացոլումն է, ինչը ուղորդում է ԱԻՄ-ներին համատարմագրման գործընթացում և  ԱԻՄ-ին հնարավորություն տալիս կիսվելու իրենց գիտելիքներով, լավագույն փորձով և փորձառություններով»,-ավելացրեց Հարմարվողականության հիմնադրամի խորհրդի քարտուղարության Հավատարմագրման գծով մասնագետ Սիլվիա Մանչինին:
Քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, այդ պայմաններում իր բնական լադշաֆտները առավել խոցելի են գլոբալ տաքացման և կլիմայի փոփոխության բացասական ազդեցության նկատմամբ, որոնց միջոցով ակտիվանում են բնական էկզոգեն այնպիսի գործոնները, ինչպիսիք են սողանքները, սելավները, հողերի լվացումը կամ տարհանումը, որոնք իրենց հերթին նպաստում են կենսաբազմազանության բնակմիջավայրերի կորստին, անապատացման երևույթների զարգացմանը և հետևաբար կլիմայի անդառնալի փոփոխություններին: Այս տեսակետից առավել խոցելի են Հայաստանի կենտրոնական հատվածը զբաղեցնող և մայրաքաղաքի շուրջ ծավալված Արարատի և Արմավիրի մարզերը:
«Այս ամենը իր ուղղակի ազդեցությունն է ունենում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, մասնավորապես գյուղատնտեսության վրա, քանի որ լեռնային երկիր լինելով` Հայաստանում բավական սակավ են ներկայացված գյուղատնտեսական նշանակության հողերը»,-հավելեց Ներսիսյանը:
Հայաստանի լեռնային բնույթի անտառների ստորին և վերին անտառաշերտերը հանդես են գալիս որպես կարևոր էկոհամակարգեր, սակայն նույնպես խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ և ունեն բնական լանդշաֆտների հարմարվողականության անհետաձգելի կարիք:
Կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացման գործում առանձնահատուկ նշանակություն ունեն բնության հատուկ պահպանվող տարածքները, որոնք դիտարկվում են կենսոլորտը կայունացնող կարևոր կղզյակներ:
«Կայունացնելով այդ շերտերի կենսաբազմազանության գոյության պայմանները և միևնույն ժամանակ ընդլայնելով գետերի, լճերի առափնյա անտառաշերտերը, ինչպես նաև գյուղատնտեսական հողերում հողմապաշտպան անտառաշերտերը, հնարավոր կլինի բարձրացնել լանդշաֆտների դիմադրողականությունը և կենսաբազմազանության կորստին նպաստող բացասական գործոնների ազդեցությունը,- ասաց Ներսիսյանը: Այս տարածքների կառավարման գործընթացների բարելավումը էական նշանակություն կունենա ինչպես այդ տարածքներում, այնպես էլ դրանց հարակից տարածքներում ապահովելով կենսաբազմազանության բնակմիջավայրերի կայունությունը: Սրանով հնարավորութուն կստեղծվի զարգացնել ինչպես էկոտուրիզմը, այնպես էլ ռեկրեացիոն միջավայրը, ինչը նույնպես կնպաստի Հայաստանի սոցիալ տնտեսական զարգացմանը»:


Հարմարվողականության հիմնադրամի մասին
2010 թվականից Հարմարվողականության հիմնադրամը 48 երկրում կատարել է շուրջ 357.5 ԱՄՆ դոլարի ներդրում` աջակցելով է 55 ծրագրի իրականացմանը, կլիմայի փոփոխության հարմարվողականության և կայունության պահպանման նպատակով  ունենալով ավելի քան 3.6 մլն. ուղղակի շահառուներ:



Համագործակցություն միջազգային մակարդակով

«Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը` հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով» Համաշխարհային Բանկի ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի ավարտական սեմինար

Ավարտական սեմինարը տեղի ունեցավ 25.05.2016թ-ին: Սեմինարին մասնակցում էին միջազգային կազմակերպությունների (ՀՀ-ում համաշխարհային բանկ և UNDP) ներկայացուցիչներ, ՀՀ բնապահպանության, առողջապահության, ֆինանսների, էներգետիկայի և բնական պաշարների,արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների ներկայացուցիչներ, ԲԾԻԳ ՊՀ-ի, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների ՊՈԱԿ-րի, հասարակական կազմակերպությունների պատասխանատուներ, ընդերքօգտագործողներ, ծրագրի փորձագետներ:
Համաշխարհային բանկի ներկայացուցչի կողմից դրական և արդյունավետ գնահատվեց ողջ ծրագրի ընթացքը, որի նպատակն էր բարելավել Հայաստանի Հանրապետության հիմնական գործակալությունների կարողությունները հանքարդյունաբերական ոլորտում բնապահպանական և սոցիալական կարգավորումների առնչությամբ ինստիտուցիոնալ բացերը լրացնելու նպատակով: Փորձագետների կողմից մանրամասն ներկայացվեցին ծրագրով նախատեսված և իրականացված բոլոր աշխատանքները: Դրանք են՝
1. <<ՇՄԱԳ>> -ի մասին ուղեցույցները համապատասխանեցվել են <<ՇՄԱԳ>>-ի մասին նոր օրենքի պահանջներին և արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:
2. <<ՇՄԱԳ>> դրույթների կիրարկման հետ կապված տեղական ինքնակառավարման/համայնքային մարմինների իրազեկվածության բարձրացմանն ուղղված սեմինարների անցկացում:
3. www.hanq.am կայքի ձևավորում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գործընթացներին հետևելու նպատակով, ներառյալ՝ հանքարդյունաբերության լիցենզիաների ձեռք բերման դիմումներ:
4. Հանքարդյունաբերության գործունեության ազդակիր համայնքների վերահսկման կարողությունների ուժեղացմանը նվիրված ուսուցողական այց դեպի Լեհաստան:
5. Բնապահպանական կառավարման պլաններով սահմանված մշտադիտարկումների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը:
6. <<Հանքարդյունաբերությունն այսօր>> վավերագրական ֆիլմի ցուցադրում:


Օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման սեմինար (Շիրակի մարզ)

«Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը` հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով» Համաշխարհային Բանկի ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 30.03.2016թ-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցավ «Օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի,շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման» նվիրված սեմինար:
Սեմինարին մասնակցում էին Շիրակի մարզպետարանի, Բնապահպանական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնի պատասխանատուներ, Գյումրու Օրհուս կենտրոնի ներկայացուցիչներ, ՀԿ-ներ, ինչպես նաև Բագրավան, Մայիսյան, Կապս, Հայրենյաց, Հայկասար և Տուֆաշեն համայնքների աշխատակազմերի աշխատակիցներ:
Սեմինարի ընթացքում քննարկված թեմաներն են` օգտակար հանածոների արդյունահանում, արդյունահանման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, ՇՄԱԳ դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում:

Օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման սեմինար (Գեղարքունիքի մարզ)

«Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը` հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով» Համաշխարհային Բանկի ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 23.03.2016թ-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցավ «Օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի,շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման» նվիրված սեմինար:
Սեմինարին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, Բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի պատասխանատուներ, Գավառի Օրհուս կենտրոնի ներկայացուցիչներ, ՀԿ-ներ, ԳեոՊրոմայնինգ ընկերության, ինչպես նաև Կարմիրգյուղ, Լիճք, Գեղհովիտ, Լանջաղբյուր և Արտանիշ համայնքների աշխատակազմերի աշխատակիցներ:
Սեմինարի ընթացքում քննարկված թեմաներն են` օգտակար հանածոների արդյունահանում, արդյունահանման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, ՇՄԱԳ դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում:

Օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման սեմինար (Կոտայքի մարզ)

«Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը` հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով» Համաշխարհային Բանկի ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 15.03.2016թ-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղի ունեցավ «Օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի,շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման» նվիրված սեմինար:
Սեմինարին մասնակցում էին Կոտայքի մարզպետարանի, Հրազդանի, Ծաղկաձորի և Եղվարդի քաղաքապետարանների, Բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի պատասխանատուներ, Եղվարդի Օրհուս կենտրոնի ներկայացուցիչներ, ՀԿ-ներ, ինչպես նաև Մեղրաձոր, Քաղսի, Արզական, Ջրաբեր, Հանքավան և Մարմարիկ համայնքների աշխատակազմերի աշխատակիցներ:
Սեմինարի ընթացքում քննարկված թեմաներն են` օգտակար հանածոների արդյունահանում, արդյունահանման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, ՇՄԱԳ դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում:

Օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման սեմինար (Արարատի մարզ)

«Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը` հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով» Համաշխարհային Բանկի ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 04.03.2016թ-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում տեղի ունեցավ «Օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի,շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման» նվիրված սեմինար:
Սեմինարին մասնակցում էին Արարատի մարզպետարանի, Արարատի,Վեդու քաղաքապետարանների, Բնապահպանական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի պատասխանատուներ, Ջերմուկի և Վայքի քաղաքապետարանների, ինչպես նաև Գնդեվազ, Սարավան համայնքների աշխատակազմերի աշխատակիցներ, ՀԿ-ներ:
Սեմինարի ընթացքում քննարկված թեմաներն են` օգտակար հանածոների արդյունահանում, արդյունահանման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, ՇՄԱԳ դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում:

Օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման սեմինար (Վայոց Ձորի մարզ)

«Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը` հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով» Համաշխարհային Բանկի ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 26.02.2016թ-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ «Օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի,շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման» նվիրված սեմինար:
Սեմինարին մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի, Բնապահպանական պետական տեսչության Վայոց Ձորի տարածքային բաժնի պատասխանատուներ, Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի ներկայացուցիչներ, Ջերմուկի և Վայքի քաղաքապետարանների, ինչպես նաև Գնդեվազ, Սարավան համայնքների աշխատակազմերի աշխատակիցներ, ՀԿ-ներ:
Սեմինարի ընթացքում քննարկված թեմաներն են` օգտակար հանածոների արդյունահանում, արդյունահանման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, ՇՄԱԳ դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում:


<<Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը՝ հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով>> ԻԶՀ-ի (ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամ) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 05.10.2015 թ. ՀՀ բնապահպանության նախարարության պատվիրակությունը ուսուցողական այց կատարեց Լեհաստանի Զաբժե, Տիխիյ, Պշչինա, Կատովիցե և Վարշավա քաղաքներ:
ՀՀ բնապահպանության նախարարությունը ներկայացնում էին ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Աշոտ Հովհաննիսյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Նաիրա Ալավերդյանը, ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանը, ՀՀ բնապահպանության նախարարության <<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանը և դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժնի պետ Էդիկ Ոսկանյանը:
Ուսուցողական այցին մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի և Լոռու մարզպետարանների ներկայացուցիչները, Քաջարանի և Ախթալայի քաղաքապետերը, ՀՀ Սյունիքի մարզից երկրաբանության մեկ փորձագետ, <<Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը՝ հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով>> ԻԶՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներգրավված երկու տեղական փորձագետներ:
Այցի նպատակն էր հանքարդյունահանման գործունեության ազդակիր խոցելի համայնքների վերահսկաման կարողությունների ուժեղացմանը նվիրված սեմինարներին ու միջոցառումներին մասնակցելը:
Այցելության ընթացքում քննարկված թեմաներն են՝ շահագործված հանքերի ռեկուլտիվացիա, կոքսի արտադրություն, շահագործված հանքի թանգարանի կազմակերպում, կեղտաջրերի մաքրման կայանների ժամանակակից տեխնոլոգիաներ, մետաղամշակման գործարանի ժամանակակից տեխնոլոգիաներ, աղբի վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաներ, էկոկրթական կենտրոնի գործունեություն:
Արդյունքում ուսուցողական այցի մասնակիցները ձեռք բերեցին ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ:
Ուսուցողական այցի ընթացքում հանդիպումներ կայացան Զաբժեի և Կատովիցեի քաղաքապետարաններում:
Այցի վերջին օրը Վարշավայում հանդիպում կայացավ Լեհաստանում Հայաստանի դեսպան պարոն Է.Ղազարյանի հետ:



Միջազգային կազմակերպությունների հետ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի համագործակցության փորձառությունն սկիզբ է առել 2002 թվականից: Իրականացնելով «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման» վարկային ծրագիրը 2002-2009 թվականներին` ԾԻԳ-ը համագործակցել է Համաշխարհային Բանկի (WB), Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի ` ԳԷՀ (GEF), Շվեդիայի «Միջազգային զարգացման ու համագործակցության գործակալության» (Swedish international development cooperation agency – SIDA) հետ:
Համաշխարհային Բանկի հետ համագործակցության արդյունքում իրականացված գործողությունները նպատակաուղղված են եղել ջրհավաք ավազանների համայնքահեն կառավարմանը, պետական անտառների կառավարման համակարգի կատարելագործմանը, իրավական և ինստիտուցիոնալ դաշտի հզորացմանն ու մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացմանը: Աշխատելով ՀԲ - ի ընթացակարգերով` ԾԻԳ - ի աշխատակազմը ձեռք է բերել ծրագրավորման և ծրագրի արդյունավետ իրականացման որակներ: Կարևոր ձեռքբերում է եղել ՀԲ գնումների ընթացակարգի կիրառման, ծրագրերի իրականացման ընթացիկ վերահսկողության ու գնահատման որակների զարգացումը:
ԳԷՀ-ի հետ համագործակցությունն ուղղված է եղել պահպանվող տարածքների կառավարման համակարգի բարելավմանն ու կենսաբազմազանության պահպանմանը: Հիմնական շահառուները եղել են «Սևան» և «Դիլիջան» ազգայի պարկերը, «Զիկատար» բնապահպանական կենտրոնը:
SIDA-ի հատկացումներն ուղղված են եղել մարդկային ռեսուրսների կարողությունների մեծացմանը, համայնքային աջակցությանը, իրազեկման ու կրթական ոլորտների զարգացմանը:
Այդ ընթացքում ԾԻԳ-ը համագործակցել է ամերիկյան ERM, եվրոպական SOFRECO, INDUFOR, SPAN կազմակերպությունների հետ:
2010 թվականին, ՀՀ կառավարության կողմից վերակազմակերպվելով որպես «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ, շարունակվել է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ:
ԳԷՀ-ի ֆինասավորմամբ իրականացվել է «Ազգային պորտֆելիո ԳԷՀ-5» (Natinai portfolio – GEF 5) ծրագիրը, որի արդյունքում ԳԷՀ է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կողմից 2011-2015 թթ. ԳԷՀ-ի ֆինասավորմամբ իրականացվելիք ծրագրային առաջարկների փաթեթը:
2010 թվականին, անցնելով ՄԱԶԾ-ի կողմից կազմակերպված անկախ աուդիտ, «ԲԾԿ» ՊՈԱԿ - ը սկսել է իրականացնել ՄԱԶԾ/ԳԵՀ միջին ծավալի «Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների զարգացում» ծրագրի մեկ բաղադրիչը: Նույն ծրագրի շրջանակներում արդյունավետ է եղել համագործակցությունը Բնության Համաշխարհային Հիմնադրամի (WWF) հետ` «Հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի լրամշակման հետ կապված:
2011 թվականին ՀՀ կառավարությունը լուծարել է «ԲԾԿ» ՊՈԱԿ-ը և նրա կադրային ու նյութատեխնիկական բազայի վրա ստեղծել է ներկայումս գործող «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (ԲԾԻԳ ՊՀ): Պահպանելով իր կադրային ռեսուրսները` նորաստեղծ ԾԻԳ-ը կարողացել է միջազգային գործընկերների առջև հանդես գալ որպես փորձառու և վստահելի գործընկեր:
Այդ ընթացքում պատրաստվել և ԳԷՀ են ներկայացվել «Կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի վերանայում», «Անապատացման դեմ պայքարի ազգային ծրագրի վերանայում» դրամաշնորհային ծրագրերը:
ԾԻԳ - ը իրականացնում է նաև Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում շրջակա միջավայրի կառավարման, ներառման և թափանցիկության ապահովման համար» դրամաշնորհային ծրագիրը` իր աշխատուժով և նյութատեխնիկական հնարավորություններով ապահովելով երկրի համաֆինանսավորման մասը:
Այս պահին նախապատրաստվում է ՄԱԿ-ի Բնապահպանական Ծրագրի (UNEP) համակարգման իրականացվելիք «Հայաստանի գյուղական համայնքներում ապրուստի միջոցների բարելավում` գյուղատնտեսական կենսաբազմազանության պահպանման և օգտագործման միջոցով» ծրագրի իրականացման ձևաչափը: Էկոկրթական ծրագրի նախաձեռնություն է սկսվել Գերմանիայի Միջազգային Համագործակցություն (GIZ) ծրագրի հետ:
ԾԻԳ – ը, համաձայն իր կողմից որդեգրած քաղաքականության, այն է` նպաստել հնարավորինս շատ դրամաշնոհային միջոցների մուտք դեպի երկիր, ՄԱԶԾ/ԵՄ «ClimaEast» ծրագրի շրջանակներում նախաձեռնել է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի շրջանակներում գործող Հավատարմագրային ֆոնդում (TRUST FUND) ԾԻԳ-ը հավատարմագրելու աշխատանքները: Հավատարմագրմանը կհետևի դրամաշնորհային առաջարկի պատրաստումը և ներկայացումը TRUST FUND:
Ավարտման փուլում է «Ազգային պորտֆելիո ԳԷՀ-6» փաթեթի պատրաստման դրամաշնորհային ծրագրի առաջարկը, որի իրականացումը հնարավորություն կտա պլանավորել ԳԷՀ-ի հետ երկրի համագործակցությունը 2016-2020 թվականների համար:
Միջազգային համագործակցության կարևորագույն ոլորտ է ԾԻԳ-ի աշխատակիցների կողմից միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգումը:
ԳԷՀ-ում Հայաստանը ներկայացված է կառավարման խորհրդի այլընտրանքային անդամի կարգավիճակով: Դա հնարավորություն է տալիս տարեկան 2 անգամ մասնակցել ԳԷՀ-ի կառավարման խորհրդի նիստերին: Որպես խորհրդի այլընտրանքային անդամ Հայաստանը ներկայացնում է ԾԻԳ-ի ներկայացուցիչը: ԳԷՀ-ի ֆինասավորման մաս է կազմում ՄԱԶԾ-ի գրասենյակով իրականացվող «ԳԷՀ-ի փոքր դրամաշնորհային ծրագիրը»` ուղղված բնապահպանական հասարակական կազմակերպությունների կարողությունների հզորացմանը, որը նույնպես համակարգվում է ԾԻԳ-ի ներկայացուցչի կողմից: ԾԻԳ-ը համակարգում է նաև Անդրսահմանային ՄԻացյալ Քարտուղարության (TJS) հետ աշխատանքները , ինչպես նաև «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի գիտական և տեխնոլոգիական ոլորտը: