ՄԵՐ ՄԱՍԻՆ
 ԾՐԱԳՐԵՐ
 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 ԳՆՈՒՄՆԵՐ
 ԳՐԱԴԱՐԱՆ
 ԼՈՒՐԵՐ
 ՀՂՈՒՄՆԵՐ
 

ԹԵԺ ԳԻԾ
 
Բողոքներ և առաջարկություններ
 

“Օզոնային շերտի պահպանության մասին” կոնվենցիա (Վիեննա, 1985թ.)

1985թ.-ին ազգերը համաձայնության եկան Վիեննայում, որ անհրաժեշտ է ձեռնարկել “համապատասխան միջոցառումներ … մարդկանց առողջությունը և շրջակա միջավայրը մարդկային գործունեության այնպիսի ազդեցությունից պաշտպանելու համար, որը փոփոխում է կամ կարող է փոփոխել օզոնային շերտը”, և դրանով իսկ սկիզբ դրեցին օզոնային շերտի պաշտպանության մասին կոնվենցիայի ստորագրմանը:

Կոնվենցիան կոչված է խրախուսել հետազոտական աշխատանքներն ու երկրների միջև համընդհանուր համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը: Նույնիսկ այդ պարագայում պահանջվեց մոտավորապես չորս տարի` նախապատրաստական աշխատանքներ տանելու և համաձայնության գալու համար: Վիեննայի կոնվենցիան ստորագրեցին թվով 20 երկրներ, սակայն այդ երկրներից շատերը չէին շտապում վավերացնել այն: Կոնվենցիան նախատեսում էր հետագա արձանագրություններ և լրացումների և տարաձայնությունների կարգավորման համար սահմանված հատուկ ընթացակարգեր:

Վիեննայի կոնվենցիան արձանագրեց կարևոր նախադեպ: Առաջին անգամ ազգերը սկզբունքային համաձայնության եկան գլոբալ տարածաշրջանային խնդրի դեմ պայքար տանելու վերաբերյալ` դեռևս մինչև այդ խնդրի հետևանքների ի հայտ գալը և գիտականորեն հաստատվելը:

Այն ժամանակ երբ փորձագետները սկսեցին քննարկել հնարավոր միջոցառումները, “Բնություն” ամսագիրը 1985թ. մայիսի թողարկման մեջ տպագրեց դր. Ջո Ֆարմանի գլխավորությամբ բրիտանացի գիտնականների հետազոտությունն Անտարկտիկայում օզոնային շերտի սաստիկ քայքայման վերաբերյալ: Հետազոտության արդյունքները հաստատվեցին ամերիկյան արբանյակային հետազոտությունների արդյունքում, ինչը վկայում էր օզոնային շերտի սաստիկ քայքայման և անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին: Արդյունքում 1987թ. սեպտեմբերին համաձայնություն ձեռք բերվեց ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ և ստորագրվեց օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրությունը:

Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 1999թ. ապրիլի 28-ին: