ՄԵՐ ՄԱՍԻՆ
 ԾՐԱԳՐԵՐ
 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ
 ԳՐԱԴԱՐԱՆ
 ԼՈՒՐԵՐ
 ՀՂՈՒՄՆԵՐ
 

ԹԵԺ ԳԻԾ
 
Բողոքներ և առաջարկություններ
 

ՄԱԿ-ի ԵՏՀ “Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին” կոնվենցիա

1992թ.-ի “Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին” կոնվենցիան նախատեսված է արդյունաբերական վթարներից մարդկանց և շրջակա միջավայրը պաշտպանելու համար, հնարավորության դեպքում դրանք կանխարգելելու, դրանց հաճախականությունը և ուժգնությունը նվազեցնելու և հետևանքները նվազեցնելու միջոցով: Կոնվենցիան խթանում է ակտիվ միջազգային համագործակցությունն անդամակցող երկրների միջև` արդյունաբերական վթարի ժամանակ, դրանից առաջ և հետո:

Կոնվենցիայի նպատակն է` օգնել երկրներին կանխարգելել այն արդյունաբերական վթարները, որոնք կարող են անդրսահմանային ազդեցություն ունենալ, պատրաստվել դրանց դիմակայելուն և արձագանքել դրանց: Կոնվենցիան նաև քաջալերում է երկրներին օգնել միմյանց այդպիսի աղետների տեղի ունենալու դեպքում, համագործակցել հետազոտությունների և զարգացման ուղղությամբ և փոխանակել տեղեկատվություն և տեխնոլոգիաներ: Կոնվենցիան ընդունվել է Հելսինկիում 1992թ. մարտի 17-ին և ուժի մեջ է մտել 2000թ. ապրիլի 19-ին:

Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 1993թ. մայիսի 14-ին: