ՄԵՐ ՄԱՍԻՆ
 ԾՐԱԳՐԵՐ
 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 ԳՆՈՒՄՆԵՐ
 ԳՐԱԴԱՐԱՆ
 ԼՈՒՐԵՐ
 ՀՂՈՒՄՆԵՐ
 

ԹԵԺ ԳԻԾ
 
Բողոքներ և առաջարկություններ
 

ՄԱԿ-ի ԵՏՀ “Միջազգային լճերի և անդրսահմանային ջրհոսքերի պահպանության և օգտագործման մասին” կոնվենցիա (Հելսինկի, 1992թ.)

“Միջազգային լճերի և անդրսահմանային ջրհոսքերի պահպանության և օգտագործման մասին” կոնվենցիան (ջրային կոնվենցիա) նախատեսված է անդրսահմանային մակերեսային և ստորգետնյա ջրերի պահպանության և էկոլոգիապես մաքուր կառավարման համար անհրաժեշտ ազգային միջոցառումների ամրապնդման համար:

Կոնվենցիան պարտավորեցնում է կողմերին կանխարգելել, վերահսկել և նվազեցնել ջրի աղտոտումը կետային և ոչ-կետային աղբյուրներից: Կոնվենցիան ներառում է նաև դրույթներ դիտանցման, հետազոտությունների և զարգացման, խորհրդատվությունների, նախազգուշացման և ահազանգման համակարգերի, փոխադարձ աջակցության, համակարգային ձևակերպումների, տեղեկատվության փոխանակման և պաշտպանության, ինչպես նաև տեղեկատվության հանրային մատչելիության վերաբերյալ: