ՄԵՐ ՄԱՍԻՆ
 ԾՐԱԳՐԵՐ
 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 ԳՆՈՒՄՆԵՐ
 ԳՐԱԴԱՐԱՆ
 ԼՈՒՐԵՐ
 ՀՂՈՒՄՆԵՐ
 

ԹԵԺ ԳԻԾ
 
Բողոքներ և առաջարկություններ
 

ՄԱԿ-ի ԵՏՀ “Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության և արդարադատության մատչելիության մասին” կոնվենցիա (Օրհուս, 1998թ.)

ՄԱԿ-ի ԵՏՀ “Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության և արդարադատության մատչելիության մասին” կոնվենցիան ընդունվել է 1998թ. հունիսի 25-ին դանիական Օրհուս քաղաքում կայացած “Շրջակա միջավայրը Եվրոպայի համար” գործընթացի չորրորդ նախարարական համաժողովի ընթացքում:

Օրհուսի կոնվենցիան նոր տեսակի բնապահպանական համաձայանգիր է: Այն կապակցում է բնապահպանական և մարդու իրավունքները և հաստատում է այն, որ կայուն զարգացումը կարող է ապահովվել միայն բոլոր մասնակից կողմերի ներգրավման միջոցով:

Կոնվենցիան անդրադառնում է հանրության և հանրային մարմինների փոխգործակցությանը ժողովրդավարական համատեքստում և առաջադրում է նոր գործընթաց միջազգային համաձայնագրերի իրագործման և բանակցություններում հանրային մասնակցության համար:

Ստորագրվել է 1998թ.-ին:

Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2001թ. մայիսի 14-ին: