ՄԵՐ ՄԱՍԻՆ
 ԾՐԱԳՐԵՐ
 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 ԳՆՈՒՄՆԵՐ
 ԳՐԱԴԱՐԱՆ
 ԼՈՒՐԵՐ
 ՀՂՈՒՄՆԵՐ
 

ԹԵԺ ԳԻԾ
 
Բողոքներ և առաջարկություններ
 

Ծրագրի նպատակը - Հայաստանում “Էմերալդ ցանց” -ի (Emerald Network) ձևավորում:

Ծրագրի իրականացման ժամկետները (սկիզբը - ավարտը) – 01.07.2016-31.12.2016թ..
2016թ.-ի պայմանագրի շրջանակներում իրականացվելիք առաջադրանքները հետևյալն են.
•Առաջադրանք 1. Էմերալդ ցանցի շրջանակներում կազմակերպել ազգային համակարգող հանդիպում` նպատակ ունենալով ներկայացնել 2015թ.-ի անցկացված կենսաշխարհագրական սեմինարների արդյունքները գիտական հանրությանը, համապատասխան նախարարությունների ներկայացուցիչներին և բնության պահպանությանն առնչվող ՀԿ-ներին: Հանդիպան նպատակը 2016թ. կենսաաշխարհագրական գնահատման պլանավորումն և պատրաստումն է` տեղական իշխանությունների հետ քննարկելով Էմերալդ ցանցի փակումը ազգային մակարդակով և լրացուցիչ տարածքների բացահայտումը և քննարկումը` երկրում 2014թ. ազգային տվյալների բազայի որակական ստուգման արդյունքների և 2015թ. գնահատումների համաձայն:
•Առաջադրանք 2. Կազմակերպել և համակարգել տեղական պատվիրակությունների մասնակցությունը 2016թ. Էմերալդի կենսաաշխարհագրական սեմինարին` «Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի թռչնատեսակների Էմերալդ գնահատման սեմինար» (Թբիլիսի, Վրաստան, դեկտեմբերի 6-7):
•Առաջադրանք 3. Իրականացնել ինքնագնահատման գործողություն` օգտվելով 2015թ. առաջադրված Էմերալդ տարածքների ազգային տվյալների բազայից և 2015թ. կենսաաշխարհագրական սեմինարների արդյունքներից արդեն իսկ առաջադրված Էմերալդ ցանցի բացթողումները վերհանելու և նոր լրացուցիչ տարածները գտնելու համար: Ինքնագնահատումը պետք է մասնավորապես կիրառվի այն առանձնահատկությունների համար, որոնք 2016թ. գնահատվելու են կենսաաշխարհագրական մակարդակում և լրացուցիչ ներառելու են`
1)2015թ. առաջադրված Էմերալդ տարածքների ստուգում և վերանայում 2015թ. կենսաաշխարհագրական սեմինարից բխող նոր հնարավոր լրացուցիչ տեսակների և ապրելավայրերի առկայության համար
2) Լրացուցիչ պոտենցիալ Էմերալդ տարածքների բացահայտում` օգտվելով 2015թ. առաջադրված Էմերալդ տարածքների ազգային տվյալների բազայից` նպատակ ունենալով վերջնական տեսքի բերել Էմերալդ ցանցը երկրի տարածքում` ապահովելով տեսակների և ապրելավայրերի երկարաժամկետ գոյատևում երկրի տվյալների բազայում:
•Առաջադրանք 4. Կազմակերպել առնվազն 10 դաշտային հետազոտություններ Էմերալդի պոտենցիալ տարածքներում, որոնք համապատասխանում են կենսաաշխարհագրական սեմինարիների եզրակացություններին, մասնավորապես գիտական արգելավայրերում ստուգել տեսակների և ապրելավայրերի առկայությունը, որոնք գտնվում են վերանայված տվյալների բազայում, բայց նրանց համար Էմերալդ տարածք դեռևս առաջադրված չէ: Դաշտային ուսումնասրիրությունները հավասարապես կաջակցեն նոր ԱՏՀ քարտեզների մշակմանը երկրում Էմերալդ ցանցի ներքո պահպանվող տեսակների ապրելավայրերի համար:
•Առաջադրանք 5. Վերանայել և ավարտին հասցնել Էմերելադ տարածքների տվյալների բազան` կիրառելով նոր Էմերալդ ծրագրային ապահովումը:
•Առաջադրանք 6. Պատրաստել ճանաչողական նյութ` թղթային կամ էլէկտրոնային, Էմերալդ ցանցի վերաբերյալ տեղական համայնքներում կամ երիտասարդ հասարակության շրջանում հաղորդակցության և տարածման համար: