ՄԵՐ ՄԱՍԻՆ
 ԾՐԱԳՐԵՐ
 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ
 ԳՐԱԴԱՐԱՆ
 ԼՈՒՐԵՐ
 ՀՂՈՒՄՆԵՐ
 

ԹԵԺ ԳԻԾ
 
Բողոքներ և առաջարկություններ
 

ՀՀ Գեղարքունիքի մարզում ՀՀ բնապահպանության նախարարության, Մարզպետարանի և պատասխանատու այլ կազմակերպությունների մասնակցությամբ իրականացվել է պետական բյուջեով նախատեսված ձկնապաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանքներ: Սևանա լիճ բաց է թողնվել 367 000 մանրաձուկ՝ 167 000 գեղարքունի և 200 000 ամառային իշխան: Մանրաձուկը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին, «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրով 2014 թվականի հունիսին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «Արևաձուկ» ՍՊԸ-ի ու «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» ԲԲԸ-ի միջև կնքված պայմանագրերով ամրագրված չափաքանակներով: Մանրաձկան բացթողնման աշխատանքներին հետևել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: