ՄԵՐ ՄԱՍԻՆ
 ԾՐԱԳՐԵՐ
 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 ԳՆՈՒՄՆԵՐ
 ԳՐԱԴԱՐԱՆ
 ԼՈՒՐԵՐ
 ՀՂՈՒՄՆԵՐ
 

ԹԵԺ ԳԻԾ
 
Բողոքներ և առաջարկություններ
 

Ծրագրի նպատակն է նպաստել արգելավայրերի կառավարման բարելավմանը, <<Խուստուփ>> և <<Գնիշիկ>> նոր արգելավայրերի ստեղծմանը
Իրականացման ժամանակահատվածը` 2010-2013թ.թ.
Ծրագրի շրջանակներում իրականացվել են`

1. Պատրաստվել և ՀՀ կառավարության կողմից հավանության են արժանացել <<ԲՀՊՏ-ների մասին>>, <<ՏԻՄ-երի մասին>>, <<Բնապահպանական վերահսկողության մասին>> ՀՀ օրենքներում և ՀՀ Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթը ՀՀ Ազգային Ժողովի օրակարգում է:
2. Մշակվել է <<Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգը սահմանելու և ՀՀ Կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի N 72-Ն ուոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> ՀՀ Կառավարության որոշման նախագիծը 2013թ.:
3. Մշակվել են առաջարկություններ արգելավայրերի կառավարման ինստիտուցիոնալ կապերի ձևավորման վերաբերյալ:
4. Մշակվել, շահագրգիռ կողմերի հավանությանն է արժանացել <<Արգելավայրերի կառավարման ինստիտուցիոնալ կապերի ձևավորման մեթոդական ուղեցույցը>>, որը հաստատվել է ՀՀ բնապահպանության նախարարի 30.08.2013թ. թիվ 195-Ա հրամանով և հրատարակվել է:
5. Մշակվել են արգելավայրերի համայնքային և մասնակցային կառավարման մոդելների ներդրում>> մեթոդական ուղեցույցը, որը հաստատվել է ՀՀ բնապահպանության նախարարի 30.08.2013թ. թիվ 195-Ա հրամանով և հրատարակվել է:
6. Կատարվել է <<Գնիշիկ>>, <<Խուստուփ>> և <<Զանգեզուր>> ԲՀՊՏ-ների կենսաբազմազանության վերաբերյալ առկա տեղեկատվության հավաք, կազմվել է տվյալների բազա և արժեքավոր բուսատեսակների պաշարների գնահատում:
7. ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում իրականացվել են ԲՀՊՏ-ների վերաբերյալ հանրային իրազեկման դասընթացներ:
8. Մշակվել է նախատեսվող արգելավայրերի կառավարիչների վերապատրաստման դասընթացների ծրագիր:
9. Մշակվել, համայնքներում քննարկվել և հավանության է արժանացել <<Գնիշիկ>> պահպանվող լանդշաֆտի ստեղծման մասին Արենի, Խաչիկ և Գնիշիկ համայնքների ավագանիների համատեղ որոշման նախագիծը:
10.Մշակվել է պահպանվող լանդշաֆտ կատեգորիայի բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարումն իրականացնող համայնքային առևտրային կամ ոչ առևրտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը:
11. Մշակվել և տպագրության են պատրաստվել <<Գնիշիկ>>, <<Զանգեզուր>> և <<Խուստուփ>> բնության հատուկ պահպանվող տարածքների բնական արժեքները արտացոլող գունավոր բուկլետները:

ԶԱՆԳԵԶՈՒՐ-ԿԱԶՄԸ ԵՎ ՎԵՐՋԻՆ ԷՋԸ PDF
ԲՈՒԿԼԵՏ ԶԱՆԳԵԶՈՒՐ PDF
ԳՆԻՇԻԿ-ԿԱԶՄԸ ԵՎ ՎԵՐՋԻՆ ԷՋԸ PDF
ԲՈՒԿԼԵՏ ԳՆԻՇԻԿ PDF
ԽՈՒՍՏՈՒՓ-ԿԱԶՄԸ ԵՎ ՎԵՐՋԻՆ ԷՋԸ PDF
ԲՈՒԿԼԵՏ ԽՈՒՍՏՈՒՓ PDF