ՄԵՐ ՄԱՍԻՆ
 ԾՐԱԳՐԵՐ
 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ
 ԳՐԱԴԱՐԱՆ
 ԼՈՒՐԵՐ
 ՀՂՈՒՄՆԵՐ
 

ԹԵԺ ԳԻԾ
 
Բողոքներ և առաջարկություններ
 

<<ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ >> ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԻՐԱԶԵԿՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ԷԿՈՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ>> ԾՐԱԳԻՐ

Ծրագրի նպատակն է <<Խոսրովի անտառ>> պետական արգելոցի կառավարման արդյունավետության բարձրացումը
Ծրագրի տևողությունը` 2010թ.
Ծրագրի շրջանակներում իրականացվել են`
1. <<Խոսրովի անտառ>> պետական արգելոցում կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի ներդրում:
2. <<Խոսրովի անտառ>> պետական արգելոցում կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգչային ծրագրի և ձեռնարկի մշակում և ներդրում:
3. Ազգաբնակչության իրազեկության բարձրացման համայնքային ծրագրի մշակում:
4. <<Խոսրովի անտառ>> պետական արգելոցի վերաբերյալ տեղեկատվության տարածման ծրագրի մշակում:
5.Ազգաբնակչության կարիքները բավարարող տեղեկատվական և նկարահանվող նյութերի պատրաստում:
6. <<Խոսրովի անտառ>> պետական արգելոց ՊՈԱԿ-ի հաստիքների վերանայում էկոզբոսաշրջության բաժնի ստեղծման նպատակով:
7.Այցելուների կենտրոնի և դրա մասնաճյուղերի գործունեության կանոնների մշակում:
8. Էկոզբոսաշրջության նյութա-տեխնիկական բազայի վերաբերյալ առաջարկությունների մշակում:
9. <<Խոսրովի անտառ>> պետական արգելոցում և հարակից տարածքներում այցելուներին մատուցվող ծառայությունների հստակեցում և վարվելակերպի կանոնների մշակում:
10. Գովազդային տեղեկատվական նյութերի պատրաստում և տպագրում (1 գրքույկ և 3 բուկլետ):
11. Էկոզբոսաշրջության ազդեցության գնահատման մոնիթորինգի չափորոշիչների և ազդեցության գնահատման համակարգչային Excell ծրագրի մշակում: