ՄԵՐ ՄԱՍԻՆ
 ԾՐԱԳՐԵՐ
 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ
 ԳՐԱԴԱՐԱՆ
 ԼՈՒՐԵՐ
 ՀՂՈՒՄՆԵՐ
 

ԹԵԺ ԳԻԾ
 
Բողոքներ և առաջարկություններ
 

<<Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը` հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով>> դրամաշնորհային ծրագիր


Ծրագրի անվանումը Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը` հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով:

Ծրագրի նպատակը Բարելավել Հայաստանի Հանրապետության հիմնական գործակալությունների կարողությունները հանքարդյունաբերական ոլորտում բնապահպանական և սոցիալական կարգավորումների առնչությամբ ինստիտուցիոնալ բացերը լրացնելու նպատակով:

Կատարման ժամկետները՝ 01.03.2013թ. - 29.09.2016թ.

Կատարված (կատարվելիք) աշխատանքները՝
- <<ՇՄԱԳ>>-ի մասին ուղեցույցները համապատասխանեցվել են <<ՇՄԱԳ>>-ի մասին նոր օրենքի պահանջներին և անձանագրային որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:
- <<ՇՄԱԳ-ի դրույթների իրականացման փորձագետի>>, <<Կայք-էջի դիզայների/ծրագրավորողի>> և <<Կումուլյատիվ ազդեցության գնահատման ուղեցույցի դրույթների իրականացման փորձագետի>> տեխնիկական առաջադրանքները հաստատվել են ՀԲ-ի կողմից և այդ առաջադրանքների կատարման գծով խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման նպատակով հայտարարվել են մրցույթներ.
- ավարտական տեսքի է բերվել և թարգմանվել է էկոլոգիապես կայուն հանքարդյունաբերության վերաբերյալ վավերագրական ֆիլմի նկարահանման համար ներկայացվող պահանջների տեխնիկական առաջադրանքը՝ ՀԲ-ի հաստատմանը ներկայացնելու համար.
- միջազգային փորձագետից ստացվել է հավաքական (կումուլյատիվ) ազդեցության գնահատման ուղեցույցի նախագծի հայերեն և անգլերեն տարբերակները:
- ավարտական փուլում է հավաքական ազդեցության գնահատման ուղեցույցը: